14 нояб. 2011 г.

Գնդակահարել են կարմիր քարտ ցույց տալու համար


Վենեսուելայի ֆուտզալի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ գնդակահարել են մրցավար Կաստիլյո Տիմոլեոնին: Այս մասին հաղորդում է Zona Franca-ն: Դեպքը տեղի է ունեցել Տիչիրա նահանգի Սան Ռաֆաել քաղաքում:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա որոշ ժամանակ անց մահացել է: Տեղի ոստիկանության հավաստմամբ` 42-ամյա մրցավարի սպանության գործով հետաքննություն է ընթանում:
Աղբյուրի հաղորդմամբ’ Կաստիլիոն թիմերից մեկի պաշտպանին կարմիր քարտ է ցույց տվել, որից հետո հակառակորդը գրավել է նրանց դարպասը: Գոլը տոնելու ժամանակ մարզադահլիճ է մտել մի անծանոթ ու երեք անգամ կրակել մրցավարի գլխին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan