7 февр. 2014 г.

Subway Stufers խաղը՝ Windows-ի համար


Բոլորդ էլ հավանաբար լսած կամ խաղացած կլինեք հայտնի Android խաղ «Subway Surfers»-ը:
Խաղի իմաստն է փախչել ոստիկանից, անցնելով բազմաթիվ խոչընդոտներ (գնացքներ, ցուցանակներ, պատեր և այլն): Այժմ այդ խաղը ներբեռնելու համար պետք չի գա Android, այլ միայն համակարգիչ: Սովորենք խաղալ:

1. Ներբեռնումից հետո մտնում ենք C:/Games/ (եթե իհարկե ներբեռնման ընթացքում թղթապանակը չեք փոխել), սեղմում Subway Surfers թղթապանակի վրա և մտնում Subway_Surfers.exe ֆայլը (), կատարում ընտրանքները և սեղմում Play:


Ընտրանքները

 . սա այն չափերն է, որ պետք է արտացոլվի էկրանին խաղը խաղալու ընթացքում (լավ է՝ 1280x1024):
 . սա գրաֆիկայի որակն է:

 Windowed . սա եթե նշված է, ուրեմն խաղը կբացվի պատուհանով, իսկ եթե նշված չէ, ուրեմն կարտացոլվի ամբողջ էկրանին:

Խաղը

Մտեք խաղը և սեղմեք, օրինակ տղայի վրա:


Կսկսվի խաղը. խաղի ընթացքում պետք է խուսափել խաչընդոտներից (գնացքներից, ցուցանակներից, պատերից և այլն) և հավաքել հնարավորին չափ ոսկիներ:

Խաղալու համար.

Մկնիկը սեղմած՝ դեպի աջ՝ աջ

Մկնիկը սեղմած՝ դեպի ձախ՝ ձախ

Մկնիկը սեղմած՝ դեպի վերև՝ թռիչք

Մկնիկը սեղմած՝ դեպի ներքև՝ գլորում



Ասենք նաև, որ բաց ետևով գնացքները բարձրացնում ենք վերև և պետք չէ խուսափել: Խաղի հենց սկզբում ցույց կտրվեն կրակի նշաններ, որոնց վրա սեղմելով՝ թռչում ես առաջ (նարնջագույնը՝ 250 մետր, կարմիրը՝ 1000): Կա նաև «պաուզայի», այսինքն խաղի ժամանակավոր դադարեցման կոճակ: Կողքին կան նաև առաջադիմությունը ցույց տվող միավորներ: Օրինակ՝ խաղի միավորներով հնարավոր է սահմանել ռեկորդներ: Կա մի տեղ, որտեղ նշված է xԹԻՎ. այդ նշանակում է, որ ստանդարտ միավորները այդ թվով բազմապատկվելու են: Այն կարող եք ավելացնել, եթե կատարեք պահանջներ: Իսկ ներքևում անձնական ռեկորդն է և փողերի քանակը:


Գոյություն ունեն նաև այնպիսի առարկաներ, որոնք բարելավում են խաղի ընթացքը. օրինակ՝ մագնիսը. այն հավաքում է իր շուրջը գտնվող բոլոր մետաղադրամները:


Կա մի շատ լավ առարկա. այն նման է աստղի՝ վրան գրված x2. այն կրկնապատկում է ավելացող միավորները. օրինակ՝ եթե ունեք x30, ապա կունենաք x60:


Կա մի «Բարձրաթռիչ բոթասիկ» խաղում, որը թռչում է շատ բարձր, նույնիսկ՝ գնացքների վրա:



Սա հրթիռն է: Այն կատարում է այն, ինչ խաղի սկզբի կրակները, ուղղակի՝ ոսկիների համակցությամբ:


Վերջին նկարում դուք տեսնում եք այլ մարդու: Հետաքրքրե՞ց, կարդացեք. այն կատարելու համար մտեք հենց խաղի սկիզբ, սեղմեք SHOP, հետո սեղմեք կախիչի նշանի վրա: Այնտեղ 2-րդ աղջկան բացելու համար պետք է բացել արկղերը և ունենալ 3 գլխարկ: 3-րդ տղային բացելու համար պետք է ունենալ 50 մագնիտոֆոն: 4-րդ տղային բացելու համար պետք է 200 կիթառ, իսկ 5-րդ տղային բացելու համար պետք է 700 հատ UFO (այլմոլորակայինի տիեզերանավը): Մնացած մարդիկ գումարով են:

Իսկ պահանջներ կատարելու համար խաղի ընթացքում սեղմեք «Պաուզա» և տեսեք պահանջները. պահանջները կատարելով x-երը շատանում են:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan