24 июл. 2012 г.

«Windows 8»-ը կթողարկվի մինչեւ հոկտեմբերի 26-ը



«Windows 8» օպերացիոն համակարգի թողարկման վերջնական ժամկետը հոկտեմբերի 26-ն է: Այս մասին, ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, «Microsoft» -ի գործընկերների տարեկան հանդիպմանը հայտարարել է «Windows»-ի ծրագրավորման հարցերով տնօրեն Սթիվեն Սինովսկին:
«Ընկերության համար սա ամենակարեւոր իրադարձությունն է առնվազն վերջին 17 տարվա համար»,-նշել է Սինովսկին: 17 տարի առաջ թողարկվել էր «Windows 95» օպերացիոն համակարգը:
Ակնկալվում է, որ «Windows 8»-ը հասնելի կլինի 109 լեզվով եւ կվաճառվի աշխարհի շատ երկրներում: Այն կթողարկվի մի քանի մոդիֆիկացիաներով. նրանցից մեկը «Windows RT»-ն է, որը հատուկ մշակվել է ARM-պրոցեսորների բազայի վրա աշխատող սարքավորումների համար:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan