Այսօր (ու ոչ միայն այսօր) odnoklassniki.ru-ում հանդիպեցի մի գրառման,որի իմաստը մոտավորապես այսպիսն էր`«Ով որ չի սիրում Ռեալին ու սիրումա Բարսելոնա մարդ չի»:Էդպես էլ չհասկացա,որն էր էդ տեսակ գրառում կատարելու իմաստը::Ուրեմն ստացվում է,որ եթե ես հավանում եմ Բարսելոնայի խաղը ու երկրպագում նրանց ուրեմն ես մարդ չե՞մ:Նույն ձևով մտածելով ես կարող եմ գրել,որ ով չի նայել ինչ որ ֆիլմ`մարդ չի:
Ու նմանատիպ բաները քիչ չեն:Բարսելոնա-Ռեալ հակամարտության մասին գրվել են,գրվում են ու կգրվեն բազմաթիվ հոդվածներ:Ու դրանց հիմնական մասում հեղինակը վիրավորում է մյուս թիմին ու թիմի երկրպագուներին:Բայց ին՞չ է փոխվում դրանից,իհարկե ոչինչ:Ոչ մի թիմ չի սկսում ավելի լավ խաղ ցուցադրել:
Տհաճ են նաև այդպիսի միջադեպերը իրական կյանքում:Օրինակ`Եվրո 2012-ի շրջանակներում պիտի իրար հանդիպեին Դանիան և Պորտուգալիան:Պորտուգալիայում ինչպես գիտենք խաղում են Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստներ Պեպեն,Ռոնալդուն և այլոք:Այդ ժամանակ Դանիայի երկրպագուները սկսել էին գոռալ «Մեսսի» Ռոնալդույի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար:Չնայաց համոզված եմ,որ Դանիայի երկրպագուների մի պատկառելի մասը իրար գլուխ կջարդեն Ռոնալդույի համար երբ նա խաղում է Ռեալում:Բայց ինչպես պարզվեց խաղից հետո երկրպագուների ակտիվ գոռոցները ու թափած ահռելի ջանքերը ապարդյուն են անցել`Ռոնալդուն իր վրա հոգեբանական ճնշում չի զգացել:Ես լինելով Բարսելոնայի երկրպագու չեմ արդարացնում Դանիայի երկրպագուների վարքը քանի որ դա կարող էր պատահել յուրաքանչյուր ուրիշ ֆուտբոլիստի հետ:Համոզված եմ նաև,որ դա դուր չի գա այն ֆուտբոլիստին,որի անունը գոռացել են,որովհետև ոչ ոքի դուր չի գա որ իր անունը օգտագործեն ինչ որ մեկի վրա ճնշում գործադրելու համար:
Այս հակամարտության մասին գրված հոդվածների թիվը մեկով ավելացավ :)
Комментариев нет:
Отправить комментарий