23 июн. 2012 г.

Twitter-ը բացատրել է խափանման պատճառը եւ ներողություն խնդրել




Միկրոբլոգների հայտնի Twitter ծառայությունը մի քանի ժամ անհասանելի է եղել ամբողջ աշխարհի միլիոնավոր օգտատերերի համար: Շրջանառվում էին տարբեր վարկածներ, այդ թվում` հաքերային հարձակումը, բայց ընկերությունում այլ պատճառներ են նշում:
Սեփականատերերը Twitter-ում խնդիրներ են նկատել առավոտյան (Երեւանյան ժամանակով հունիսի 21-ի երեկոյան) եւ սկսել են ծառայության վերականգնողական աշխատանքները: Այն լիովին վերականգնվել է ժամը 11.08-ից (Երեւանյան ժամանակով`22.08):
Օգտվողները գանգատների տարափ էին սկսել սոցիալական այլ ցանցերում:
 Cosmo կեղծանունով հաքերը հայտնում է, որ DDoS հարձակում է կատարել Twitter-ի դեմ «զվարճանալու» եւ կարողությունները ցուցադրելու համար, գրում է «Վզգլյադը»:
 Twitter-ի ինժեներներից Սեմ Փուլարան իր միկրոբլոգում գրել է, որ խափանումներն սկսվել են այն բանից հետո, երբ որոշել են ավելացնել հաղորդագրության մեջ թույլատրելի նիշերի քանակը: Ներկայումս այն 140 նիշ է: Կայքն սկսել է անընդհատ կախվել, ուստի ամեն ինչ բերվել է նախկին վիճակի:
Ընկերությունում եղածը բացատրում են ենթակառուցվածքում տեղ գտած շղթայական ռեակցիա առաջացնող սխալով: «Դա հաքերական հարձակոււմ չի եղել, ոչ էլ նոր գրասենյակ տեղափոխվելու արդյունք, ոչ էլ կապ ունի Եվրո-2012-ի կամ GIF-ավատարների հետ», - ասվում է ընկերության բլոգում:
Twitter-ը հայցում է իր միլիոնավոր օգտվողների ներողամտությունը:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan