Ինչպես Reuters-ին հղում անելով հաղորդում է CNews.ru-ն, սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող Samsung գործարանը Հարավային Կորեայում ներկայումս աշխատում է առավելագույն հզորությամբ` թողարկելով ամսական 5 միլիոն սմարթֆոններ:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Samsung Electronics ընկերությունը մայիսի սկզբին Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ ներկայացրել էր երկար սպասված նորույթը` Samsung Galaxy S III նոր ֆլագմանյան սմարթֆոնը: Այն ունի 4,8-դյույմանոց դիսփլեյ` 1280 x 720 կետայնությամբ, 4-միջուկով պրոցեսորով եւ Android-ի վերջին տարբերակով: Սարքավորման կորպուսը մնացել է պլաստմասե:
Հիմնական տեսախցիկի թողունակությունը մնացել է նույնը` 8 ՄՊ, իսկ ճակատային տեսախցիկինը` 1,9 ՄՊ:
Galaxy S III-ի անոնսը հաջորդեց Samsung-ի` բջջային Օլիմպոսի գագաթին հայտնվելուն: Առաջին եռամսյակի տվյալներով, ընկերությունը երկրորդ տեղ է մղել Nokia-ին:
Комментариев нет:
Отправить комментарий