21 мая 2012 г.

Facebook -ի դեմ 15 մլրդ դոլարի հայց է ներկայացվել




Աշխարհի ամենախոշոր Facebook սոցիալական ցանցի 20 օգտատերեր դատական հայցով դիմել են Կալիֆոռնիայի դատարան ընդդեմ ընկերության: Նրանք ընկերությանը մեղադրում են իրենց ինտերնետ ակտիվությանը հետեւելու համար:
Ինչպես հաղորոդում է «Պրավդան», պարզվել է, որ սոցցանցի սեփականատերերը օգտատերերի գործունեությանը հետեւել են նույնիսկ այն ժամանակ, երբ վերջիններս դուրս են եկել իրենց աքաունտից: Դատարան է ներկայացվել 21 հայտ` 15 մլրդ դոլար ընդհանուր արժեքով:
Ենթադրվում է, որ Facebook-ը հետեւել է, թե մարդը որ կայքերն է այցելում, իսկ այդպիսի տեղեկատվությունը գովազդով զբաղվողների համար միլիարդավոր դոլարներ արժե, որոնք կարող են գովազդն ուղարկել` հաշվի առնելով կլիենտի հարցումները:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan