Վերջերս ինտերնետում ակտիվացել են խաբեբաներ, ովքեր առաջարկում են անվճար ծրագրեր կամ կայքեր, որոնց միջոցով իբր հնարավորություն կա ուղարկել անվճար նվերներ կամ ավելացնել OK-եր: Այդ ծրագրերը պահանջում են գրել լոգինը ու գաղտնաբառը, որից հետո գողանում են օգտագործողների պրոֆիլները: Եթե չեք ցանկանում զրկվել ձեր պրոֆիլներից, ապա եղեք ուշադիր ու մի հավատացեք այդ ծրագրերին: Ձեր լոգինը ու գաղտնաբառը գրեք միայն Odnoklassniki.ru կայքում: Նմանատիպ բոլոր ծրագրերը խաբեություններ են և նախատեսված են միայն պրոֆիլներ գողանալու նպատակով: Նաև խորհուրդ է տրվում սոցիալական կայք մտնելուց համոզվել, որ դա հենց իրական Odnoklassniki.ru կայքն է: Համոզվելու համար ինտերնետ դիտարկչի հասցեի դաշտում հիմնականում պետք է գրված լինի հետևյալ հասցեներից որևէ մեկը՝ ok.ru, odkl.ru, odnoklasniki.ru, odnoklassniki.ru:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ
by armblog
Комментариев нет:
Отправить комментарий