

Գոյություն ունեն բազմաթիվ կայքեր, որոնք պատրաստ են ձեզ գումարներ հատկացնել, եթե դուք մի քանի վայրկյանով այցելեք նրանց կողմից առաջարկվող կայքերը: Այդ կայքերը կոչվում են Pay to click (PTC): Այսպես օրինակ ես ցանկանում եմ ավելացնել իմ բլոգի այցելուների քանակը և իմ կայքը գրանցում եմ PTC կայքերից որևէ մեկում ու տրամադրում որոշակի գումար: Այնուհետև PTC կայքում գրանցված մարդիկ մի քանի վայրկյանով դիտում են իմ կայքը և դրա դիմաց ստանում են իմ կողմից տրամադրված գումարի մեծ մասը: Իսկ այդ գումարից մնացած մի չնչին մաս բաժին է հասնում PTC կայքին: Փաստորեն ստեծվում է կայքատեր-PTC-այցելու շղթա, որտեղ բոլորը օգտվողի դերում են:
Բոլոր PTC կայքերը համարյա միանման են, այդ պատճառով ներկայացնեմ այն հիմնական քայլերը, որոնք պետք է անել.

1. Հերթով այցելեք ներքևում առաջարկվող PTC կայքերը և գրանցվեք: Որպեսզի չխճճվեք, առաջարկում եմ բոլոր կայքերում գրանցվել նույն լոգինով ու գաղտնաբառով: Գրանցվելուց հետո հիմանականում ձեր էլեկտրոնային փոստին նամակ է գալիս, որի մեջ գտնվող հղումը սեղմելով կարող եք հաստատել գրանցումը:
2. Այնուհետև ամենօր այցելեք բոլոր PTC կայքերը և հերթով սեղմեք բոլոր առաջարկվող հղումենրի վրա (հղումները կարող եք գտնել Browse Ads, Earn money, View Ads, View Advertisement, Surf Ads և այլ բաժիններում):
3. Կատարեք վերևում առաջարկվող պայմանը (օրինակ շների մեջից ընտրել կատվի նկարը, հաշվել 2+2 կամ նշել թարս նկարը) և սպասեք մի քանի վայրկյան: Այնուհետև ժամանակը լրանալուց հետո փակեք:
4. Վերջ: Փաստորեն մի քանի վայրկյան դիտեցինք PTC կայքի առաջարկած հղումը և վաստակեցինք որոշակի գումար: Յուրաքանչյուր դիտման համար տրվող գումարի չափը մի քանի ցենտ է, սակայն եթե գրանցվեք առաջարկվող բոլոր PTC կայքերում և օրական տրամադրեք կես ժամ, ապա օրական կարող եք վաստակել մի քանի դոլար (վաստակած գումարը ավելի շատ կլինի, եթե հրավիրեք ձեր ընկերներին միանալ այդ կայքերին): Կարող եք նաև տարբեր IP հասցեներով գրանցվել և բոլոր կայքերում ունենալ մի քանի հաշվի:
5. Վասկացած գումարները հնարավոր է փոխանցել PayPal-ի հաշվի վրա (եթե չունեք հաշիվ, ապա գրանցվեք կամ փոխանցեք այն մարդու հաշվին, ով ունի PayPal-ի հաշիվ և բանկային քարտ): Յուրաքանչյուր PTC կայք ունի իր նվազագույն սահմանը, որից ավել գումար վաստակելու դեպքում նոր հնարավորություն է տրվում հանել:
Ահա և 15 PTC կայքերի ցանկը:
Հերթով գրանցվեք ու վաստակեք գումարներ
Հերթով գրանցվեք ու վաստակեք գումարներ
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
by armblog
Комментариев нет:
Отправить комментарий