22 апр. 2012 г.

ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է ԱՅՍՕՐ





Ապրիլի 22-ը հռչակված է որպես Երկրի օր: Միջազգային հանրությունն արդեն 42-րդ անգամ պատրաստվում է նշել այս օրը բնապահպանական լայնամասշտաբ քարոզարշավներով: Ուիսքոնսին նահանգից ԱՄՆ սենատոր Գեյլորդ Նելսոնն առաջին անգամ կոչ արեց բնապահպանական քննարկում կամ Երկրի օր անցկացնել ապրիլի 22-ին, 1970թ.: Ավելի քան 20 միլիոն մարդ մասնակցեց այդ տարի, և այժմ ամեն տարի Երկրի օրը նշվում է ավելի քան 500 միլիոն մարդկանց կողմից 175 երկրում: Ինչպես կոչ է արվում 1992թ. Ռիոյի դեկլարացիայում, այն նաև պահանջում է հավաքական պատասխանատվություն` Երկրի և բնության ներդաշնակություն ստեղծելու համար, մարդկության ներկա և ապագա սերունդների տնտեսական, սոցիալական և բնապահպանական կարիքների միջև հավասարակշռության հասնելու նպատակով: Հետաքրքրական է, որ հյուսիային կիասագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, իսկ ահա հարավային կիսագնդում`աշնանը: Ամեն տարի այս օրը ամբողջ աշխարհից գիտնականներ են հավաքվում կլոր սեղանների շուրջ` քննարկելու գլոբալ էկոլոգիական խնդիրներ: Դրանք հիմնականում վերաբերում են ավտոմոբիլային երթևեկությանը, խոշոր քաղաքների գերբնակեցված լինելուն, շրջակա միջավայրի մաքրությանը, ծառատունկներին: Իսկ ինչպիսի՞ն է ինքը` Երկիրը: Հաշվարկված է, որ Երկիր մոլորակը 4,5 միլիարդ տարեկան է: Եթե որևէ մեկը ցանկանա շրջել Երկրով մեկ`քայլելով հասարակածով, նրանից կպահանջվի անցնել 40010 կմ ճանապարհ: Իսկ Երկրի մակերևույթից մինչև կենտրոն ընկած տարածությունը կազմում է շուրջ 6348 կմ:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan