1 мар. 2012 г.

Microsoft-ը թողարկեց Windows 8-ի 2-րդ Beta տարբերակը: Windows 8 Consumer Preview



Microsoft ընկերությունը թողարկեց Windows 8-ի երկորդ beta տարբերակը, որից հետո արդեն կթողարկվի Windows 8-ի վերջնական տարբերակը: Այս տարբերակում առկա են բազմաթիվ փոփոխություններ, որոնք առաջին հայացքից կարող են անսովոր թվալ: Օրինակ Windows-ում այլևս չկա Start Menu: Դրան փոխարինում է մետրո ինտերֆեյսը, որի նպատակն է առավել հարմարավետ դարձնել Windows-ի օգտագործումը պլանշետների վրա: Դրական փոփոխություններից է նաև այն, որ օգտագործողները հնարավորություն ունեն ստեղծել հաշիվներ ինչպես համակարգչի հիշողությունում, այնպես էլ ամպային ռեժիմում (Microsoft-ի սերվերների վրա) և ցանկացած ժամանակ սինխրոնիզացնել այդ տվյալները: Windows 8-ի նոր ֆունկցիաներին կարող եք ծանոթանալ այս տեսահոլովակում:


Մի խոսքով Windows 8-ը զգալի տարբերվում է նախորդ տարբերակներից և իմ կարծիքով ունի բազմաթիվ առավելություններ: Մինչև Micorosft-ը կթողարկի Windows 8-ի վերջնական տարբերակը, խորհուրդ եմ տալիս տեղադրել Consumer Preview տարբերակը և փորձարկել: Կարող եք տեղադրել վիրտուալ միջավայրում կամ գործող օպերացիոն համակարգի փոխարեն: Վիրտուալ տարբերակի տեղադրման մասին կարող եք կարդալ այստեղ՝ իհարկե օգտագործելով այս նյութից ներբեռնված ISO ֆայլերը: 

Ներբեռնել Windows 8 Consumer Preview 64-bit

Կոդ:  DNJXJ-7XBW8-2378T-X22TX-BKG7J


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
BY ARMBLOG

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan