Microsoft ընկերությունը Վաշինգտոնի համալսարանի հետազոտողների հետ համատեղ մշակել է մի ծրագիր, որը թույլ է տալիս համակարգիչներին հասկանալ ժեստերն առանց սենսորային էկրանի, Kinect կոնտրոլերի կամ այլ հատուկ սարքերի:
Փորձագիտական ծրագիրը ստացել է SoundWave անվանումը: Ծրագրի աշխատանքի համար անհրաժեշտ է բարձրախոս և միկրոֆոն: Այն գեներացնում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ, որոնք մարդու ականջը չի կարող լսել. այդ ալիքներն «արտացոլում» են օբյեկտները (օրինակ՝ ձեռքերը) մոտ մեկ մետր հեռավորության վրա, իսկ միկրոֆոնը ձայնագրում է դրանք:
Այս համակարգն օգտագործում է Դոպլերի էֆֆեկտը: Ծրագրի հնարավորությունները ցուցադրվել են տետրիսի օրինակի վրա:
Комментариев нет:
Отправить комментарий