4 мар. 2012 г.

ՄԱՐՄՆԻ ՎՐԱ ԽԱԼԵՐ ՈՒՆԵ՞Ք: Ո՞Ր ՄԱՍՈՒՄ

Միջին դարերում խալերը սատանայական դրոշմ էին համարվում, և  այդպիսի մարդկանց այրում էին խարույկի վրա: 18-րդ դարում խալերը կանացի նորաձևության առարկա դարձան, քանի որ մի հավատալիք տարածվեց, իփր սիրո աստվածուհի Վեներայի դեմքը  զարդարված էր խալերով: Ներկայումս գիտական ուղղություն է ձևավորվում, որի առարկան մարդու բնավորության և ճակատագրի կանխատեսումն է մարմնի վրա ղալերի տեղաբաշխման հիմման վրա: Ծանոթանանք դրա վերաբերյալ որոշ հրատարակությունների հետ:

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԽԱԼԵՐ
ՃԱԿԱՏԻ ՎՐԱ: Աջ կողմում գտնվող խալը փառք և երջանկություն է բերում, ձախակողմյանը՝ դրամական դժվարություններ: Մեջտեղում գտնվող խալը երջանիկ սեր:
ԱԿԱՆՋՆԵՐԻ ՎՐԱ: Դուք հոգսեր չեք ունենում:
ՊԱՐԱՆՈՑԻ ՎՐԱ: Եթե խալը կողքից է, ձեզ դժվար կյանք է սպասվում, եթե առջևում է՝ կարող եք գլխապտույտ կարիերայի հույս ունենալ:
ԿԶԱԿԻ ՎՐԱ: Դուք վայելում եք շրջապատողների հարգանքը:
ՍՏՈՐԻՆ ԾՆՈՏԻ ՎՐԱ: Վատ առողջության  կամ անկանոն ապրելակերպի նշան է, հատկապես եթե խալը ձախ կողմն է:
ՈՒՍԵՐԻ ՎՐԱ: Ձեր կյանքը դժվարություններով լեցուն է, բայց դուք եզան պես աշխատում եք:
ԿՈՂԵՐԻ ՎՐԱ: Աջակողմյան խալը անվճռականություն է մատնանշում: Դուք հաճախ ձեզ անտակտ եք պահում: Ձախ կողմում լինելիս այդ հատկանիշները փոխհատուցվում են, չեզոքացվում են հումորի զգացումով:
ՄԵՋՔԻ ՎՐԱ: Դուք ազնիվ և բաց մարդ եք հակված եք մռթմռթալու:
ՈՏՔԵՐԻ ՎՐԱ: Արտահայտում է անվճռականություն:
ՆՍՏԱՏԵՂԻ ՎՐԱ:  Անգործություն և զիջողության հակում:
ՈՏՆԱԹԱԹԵՐԻ ՎՐԱ: Եթե երկու վոտնաթաթերին ել խալ կա, ապա դուք սիրում եք ճանապարհորդել: Եթե միայն աջ ոտնաթաթի վրա, ապա ձեր երաղանքներին վճռված չե  իրականանալ: Եթե միայն ձախ, ապա դուք սրամիտ եք և երազկոտ:

ԿԱՆԱՆՑ ԽԱԼԵՐ
ՀՈՆՔԵՐԻ ՎՐԱ: Աջ հոնքի վրա՝  վաղ և երջանիկ ամուսնություն: Ձախ հոնքի վրա՝ ընդհակառակը:
ԱՉՔԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ: Աչքի անկյունում խալը խոսում է հանգիստ և հավասարակշռված բնավորության մասին:
ԱՅՏԵՐԻ ՎՐԱ: Աջձ այտի վրա բուռն սիրային ապրումներ: Ձախ այտի վրաինը վկայում է որ դուք հաջողության ճանապարհին բազում տհաճությունների կհանդիպեք:
ՔԹԻ ՎՐԱ: Ինչել որ դուք ձեռնարկելու լինեք, հաջողությունը երաշխավորված  է:
ՇՐԹՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ: ՈՒրախ բնավորության նշան է: 
ՄԵՋՔԻ ԵՎ ԳՈՏԿԱՏԵՂԻ ՎՐԱ: Դուք շատ երեխաներ կունենաք: Որքան ավելի մեծ է խալը այնքան ավելի շատ զավակներ կունենաք:
ՈՒՍԵՐԻ ՎՐԱ: Ձեզ ուղեկցում է հաջողությունը: Ձախ ուսի վրա գտնվող խալը ֆինանսական դժվարություններ է մատնանշում:
ԴԱՍՏԱԿՆԵՐԻ ՎՐԱ: Մուգ խալերը վկայում են գրավիչ կարիերայի, երջանկություն, հարստություն:
ՁԵՌՔԻ ՎՐԱ: Դուք հաջողության և երջանկության բնորոշ շնորհ ունեք:
ԿՈՃԵՐԻ ՎՐԱ: Անկախություն, աշխատասիրություն, եռանդունություն

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan