11 мар. 2012 г.

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ԱՆԳԼԻԱՅԻՑ»






      Մարտի 9ին, Բաղրամյան 17 հասցեյում գտնվող Ալեքսանդր Թամանյանի անվանՃարտարապետների տանը կայացավ «Շանս» թաթերական խմբակի «Հարսնացուն Անգլիայից» ներկայացումը, բեմադրող ռեժիսոր և սցենարի հեղինակ` Արմեն Դալլաքյան:
      Ներկայացմանը մասնակցում էին գրեթե բոլոր ուսանողներըՆերկայացմանվերջում ավարտական վկայականներ ստացան   ավագ խմբի բոլոր ուսանողները,իսկ բոլոր մասնակիցները  պարգևատրվեցին շնորհակալագրերով… Իսկ այժմՀարցազրույց   ռեժիսորի և KarBlog.net կայքի կողմից հավակնած լավագույնդերասանների հետ:

Արմեն Դալլաքյան 



- Ռեժիսորը դուք եք. - Ի՞նչ և ումի՞ց սպասելիքներ ունեյիք նախքան ներկայացումը, և ներկայացման ավարտից հետո սպասելիքներն  արդարացրեցին թե՞ ոչ:
-  Սպասելիքներս անկեղծ շատ բարձր էինբայց ի շնորհիվ իմ դերասաններիսպասումից էլ ավելին արեցինինչիհամար շնորհակալ եմ իմ դերասաններից:
- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք բեմադրել կոմեդիա, այլ ոչ ասենք մելոդրամա կամ  սարսափ: Կարծում էիք չե՞ն կարողանա դերասաները առայժմ այդ ոճում ներկայանալ:
 Ներկայացրեցի կոմեդիա, որովհետև իմ 3 ներկայացումներն էլ կոմեդիա է եղել: Իսկ այսօր հայ ժողովուրդը միայն լացի է սովոր դիտել, այսինքն մեր սերիալները հիմնականում դրամատիկական ոճի են լինում, իսկ ես ցանկացել եմ, որ իմ հայրենակիցները միշտ ուրախ լինեն ու միշտ դիտեն կոմեդիաներ , այլ  ոչ թե դրամատիկական ներկայացումներ: Թեպետ դրան էլ իրենց տեղն ունեն, բայց ես ամեն դեպքում կողմնակից եմ  կոմեդիայի:

Վանուհի Մխիթարյան (Ոսկեհատ)



- Բավական հետաքրքիր էիք խաղում ծեր կնոջ կերպարում, թե’ սանրվածքով, թե’ բեմական կեցվածքով, և թե’ դիմախաղով տարբերվում էիք մյուս տարեց կանանցից: Ուզում եմ հասկանալ` դու՞ք էիք ցանկացել հենց այդ դերը մարմնավորել, թե՞ ռեժիսորի ընտրությունն էր:
Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համարիսկ դերս ռեժիսոր Արմեն Դալլաքյանի ընտրությունն է եղել:
– Ես գիտեմ, որ բազմիցս  խաղացել եք սերիալներում և տեսահոլովակներում, իսկ հիմա դուք եք  սցենարգրում և Ձեր իսկ հեղինակած ֆիլմում («Սեր...առանց սիրո») խաղում եք երկվորյակ քույրերի դերում, որտեղ մեկը դրական կերպար է, մյուսը բացասական:  Հե՞շտ է արդյոք այդքան տարբեր դերերում խաղալ (չարաճճի, անփույթ աղջնակի, ուսումանտենչ ուսանողուհու , այնուհետև տարեց կնոջ) կերպարներում:
 Իհարկե դժվար է, բայց եթե ուզում ես պրոֆեսիոնալ դերասան լինել, (եկեք պրոֆեսիոնալ լինելը չխառնենք հայտնի լինելու հետ), ապա լավ դերասանը պետք է կարողանա իր առջև դրված խնդրից արժանապատվորեն դուրս գալ: Այս դերասանի  մասնագիտությունը ես չեմ ընտրել, այլ մասնագիտութունն է ինձ ընտրել դեռ ներարգանդային կյանքում:Ուստի ես պարտավոր եմդերերում,  և’ հառաչելև’ ծիծաղել ու շիկնելմի խոսքով դառնալև’ շանթ և’ շանթարգել…:
– Հետաքրքիր պատասխան էր, հետաքրքիր է Ձեզ հետ զրուցել, իհարկե առաջին անգամ չեմ գրում Ձերմասինբայց  հուսով եմև թերևս վստահ,  որ մոտ ապագայում կրկին կհանդիպենք:
 Կրկին շնորհակալ եմ ջերմ խոսքերի համարԻհարկե կհանդիպենքես գոռոզ չեմև ինձ հանդիպելու համար բնավհարկավոր չէ, որ առիթ լինիՄիայն ուրախ կլինեմ…:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan