Շատ հաճախ պատահող դեպքերից մեկը Ֆլեշ կրիչի վրա եղած նյութերի՝ հանկարծակի անհետանալն է: Դա կարող է լինել մի քանի պատճառով՝
Անփութորեն ջնջել եք նյութը և չեք նկատել
Կատարել եք Ֆլեշի կրիչի ֆորմատ
Ֆլեշ կրիչում եղած վիրուսները վնասել են նյութերը
Սխալ եք անջատել Ֆլեշ կրիչը համակարգչից
Եվ ուղակի մեխանիկական պատճառով:
Նախօրոք ասեմ, որ եթե վերջին դեպքն է, ապա նյութերի վերականգնելը գրեթե անհնար է : Բայց եթե ֆայլերը ջնջել կամ ֆորմատ եք արել, ապա դրանք կկարողանաք վերականգնել: Նախ ասեմ, եթե ֆլեշը միացնում եք համակարգչին և այն ցույց չի տալիս ֆայլերը, մի շտապեք ֆորմատ անել: Իսկ այժմ մանրամասն քննարկենք հետագա անելիք քայլերը: Եթե չեն գտնվում ֆլեշ կրիչում առկա ֆայլերը, ապա փորձեք թարացնել համակարգիչը (RESTART): Այս պարզ մեթոդը կարող է օգնել: Նույնը կրկնվելու դեպքում, փորձեք կրիչը անջատել ճիշտ եղանակով (безопасное извлечение устройства), ապա նորից միացնել: Միացնլուց հետո մտեք ==>"Мой компьютер"==> ֆլեշի նշանի վրա սեղմեք մկնիկի աջ սեղմակը ==> "Свойства"==> "Сервис" ==> "Выполнить проверку..."==> "Автоматически исправлять системные ошибки" և սեղմեք միացնել: Այս եղանակով կարող եք վերացնել ֆլեշում եղած խնդիրները և վերականգնել նյութերը: Բայց վերոնշյալ քայլերը հիմնականում չեն օգնում ջնջված կամ ֆորմատավորված կրիչներին:
Այս պարագայում մեզ կարող են օգնել հատուկ ծրագեր նախատեսված ֆլեշի նյութերը վերականգնլու համար:
Առաջին այդպիսի ծրագիրը, Recovery Toolbox for Flash ծրագիրն է: Ծրագիրը վճարովի է, բայց նրա փորձնական տարբերակի միջոցով կկարողանաք վերականգնել մի քանի ֆայլ: Այն կարող եք ներբեռնել այստեղից:
Այս ծրագրի միջոցաով կկարողանանք վերականգնել ֆայլեր ներքոնշյալ սարքավորումներից:
Secure Digital Cards (SD ֆլեշ)
xD Picture Cards
CompactFlash (type I/II) (CF ֆլեշ)
Sony Memory Sticks
Multimedia Cards (MMC ֆլեշ)
PC Cards
Smart Media ֆլեշ
IBM MicroDrive
Flash USB
Թվային տեսախցիկ
Կրիչ
Եվ այլն
PC Inspector File Recovery - սա անվճար ծրագիր է և ի տարբերություն վերևում նշված ծրագրի, սա տալիս է մի քանի այլ հնարավորություն: Դրանց մասին կխոսեմ հետագայում: Այս ծրագրի միջոցով կկարողանաք վերականգնել ինչպես ջնջված, այնպես էլ ֆորմատ արված նյութերը: Այն կարող եք ներբեռնել այստեղից:
Բացի նշվածները կան նաև այլ մի շարք ծրագրեր՝ Recuva, Unstoppable Copier,Undelete Plus և այլն: Ծրագրերը կարող եք գտնել համացանցում:
|
2 февр. 2012 г.
Ի՞նչպես վերականգնել USB ֆլեշի ջնջված ֆաիլերը
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий