9 февр. 2012 г.

Facebook-ի նոր միլիոնատերերը պետք է զգույշ լինեն




Reuters-ը հաղորդում է, որ Facebook ընկերության առաջին հազար միլիոնատերերը պետք է ուշադրություն դարձնեն մի կարևոր բանի` իրականության վրա:

Ֆինանսական խորհրդատուները, ովքեր սպասարկում են ձեռներեցներին, ասում են, որ նոր միլիոնատերերը հազվադեպ են ռացիոնալ դատում:

Սյուզան Բրեդլին ասում է, որ դեռևս 3-5 տարի կպահանջվի՝ ամբողջական ազդեցությունը հասկանալու համար: Բրեդլին Ֆլորիդայում հիմնված Sudden Money ինստիտուտի հիմնադիրն է, որը խորհրդատվություն է տրամադրում նոր միլիոնատերերին:

Խորհրդատուներն ասում են, որ նոր միլիոնատերերը հեշտ են սխալվում: Նրանք հաճախ մեծ գնումներ կամ ընկերների հետ ռիսկային գործարքներ են անում: Մյուսներն այնքան են հոգնում, որ դադարում են օգտագործել հարստությունը: Ուրիշներն էլ, վախենալով, որ խորհրդատուները կարող են իրենցից մեծ գումարներ կորզել, մեծ ներդրումներ են անում։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրն աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցը բորսայում բաժնետոմսերի առաջնային տեղադրման դիմում էր ներկայացրել: Ծառայությունն ակնկալում է ներգրավել առնվազն 5 միլիարդ դոլար:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan