17 февр. 2012 г.

Ինչպես գրել ծածկաթուղտ ( Շպարգալկա )


Հաաա..արտագրելը հեշտ բան չի ու ինչքան էլ մինիփոքր շպարգալկա լինի գրպանումդ, եթե արտագրել չգիտես մեկ է բռնվելու ես: Իհարկե,եթե դասախոսը վերջին նստարանին նստած գիրք է կարդում, արտագրելը շաատ ավելի հեշտ է, իսկ եթե չէ…բայց ինչպես բոլոր դասերը,այնպես էլ արտագրելու արվեստը  նույնպես  շատ հանգիստ  կարելի է սովորել  ու  մենք  կօգնենք  ձեզ:

1. Ամենալավ ձևը իհարկե ամեն ինչ սովորելն է զատո հետո արտագրելուց չես տանջվի :-D
2. Սկզբի համար պիտի սովորես ուշադրություն չգրավել. քիչ շարժվի, կողքիններիդ հետ մի խոսա… այս բոլորը բերում են նրան որ դասախոսը սկսում է ավելի շատ քեզ նայել, որն էլ իր հերթին նպաստումա ժամանակից շուտ լսարանից դուրս գալուն ;-)
3. Շպարգալական (շպոն) լավ կլինի ինքնուրույն պատրաստես, գոնե ինչ որ բան տեքստից կմնա ուղեղումդ: Շպոն պետք չի չոբանավարի նույն բանը գրել ինչ որ գրքումա գրած կամ լեկցիայի մեջ, 100% դասախոսը կհասկանա ու հետո մեղմ ասած լավ չի լինի :-P Լավ կլինի սարքելուց հետո նորից ամբողջը կարդալ:
4. Եթե ալարում ես սարքես, ուրեմն պիտի փոքր Xerox անես: Դրանից հետո բերես տուն, կտրտես, համարակալես էջերով: Հետո առանձին թղթի վրա գրես հարցերը ու այն շպոի էջի համարը որտեղ գտնվում է այդ հարցի պատասխանը: Այդպիսով շատ արագ կարաս գտնես ցանկացած հարցի պատասխանը:
5. Շպոն անպայման պիտի փոքր լինի ու տեղավորվի ձեռքի մեջ: Կարելի է նաև կոմպով հավաքել 4րդ կամ 5րդ չափի տառերով ու տպել: Շպոի լայնությունը պիտի լինի 4-6սմ:
6. Հիմա ասենք,թե որտեղ պիտի պահես շպոն: երբեք մի պահեք սեղանի տակ` հետևից երևումա, կասկածելուց դասախոսները առաջին հերթին սեղանի տակ են նայում: Պետք չի տակը դնել որովհետև ամեն վայրկյան հնարավորա պետք լինի տեղափոխվել: Ավելի լավ է դիր տետրիդ մեջ ու հանգիստ արտագրի, յանիմ սևագրից ես արտագրում

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan