Նյու Յորքի Wind-Up Records ձայնագրման ընկերության նախկին ղեկավար և պոկերի մեծ սիրահար 67-ամյա Ալան Մելտցերը 1.5 մլն դոլար կտակել է իր վարորդին և դռնապահին, գրում է newsru.com-ը:
«Դեռ չեմ որոշել, ինչ անել գումարով, բայց մի բան հաստատ գիտեմ, ամեն տարի Ալանի գերեզմանին ծաղիկներ կբերեմ: Նա հիանալի մարդ էր, միշտ լավ տրամադրություն ուներ: Չնայած ես հանկարծակի հարստացա, բայց ուրախ չեմ, քանի որ Ալանն այլևս մեզ հետ չէ»,- ասել է 54-ամյա վարորդը, ում Ալանը կտակել է 1 մլն դոլար:
Իսկ 500 հազ դոլարը միլոնատերը կտակել էր Մանհեթնում գտնվող տան դռնապահին:
Հավելենք, որ միլիոնատերը կնորջը ոչինչ չի թողել, իսկ երեխաներ էլ չուներ:
Комментариев нет:
Отправить комментарий