7 янв. 2012 г.

Ինչպես տեղադրել Ubuntu 11.10 (Oneiric Ocelot) օպերացիոն համակարգը





Ubuntu օպերացիոն համակարգը իրենից ներկայացնում է արագ, պարզ օգտագործվող և ամբողջովին անվճար օպերացիոն համակարգ, որը օգտագործում են միլիոնավոր օգտագործողներ ամբողջ աշխարհում: Ubuntu-ն իր մեջ պարունակում է առաջին օգտագործման բոլոր անհրաժեշտ ծրագրերը, սակայն կարող եք օգտվել նաև Ubuntu-ի համար նախատեսված հազարավոր այլ ծրագրերից, որոնք նույնպես անվճար են: Մի խոսքով լավ է մի անգամ փորձել, քան հարյուր անգամ կարդալ:

1.Ubuntu 11.10 համակարգը ներբեռնելու համար սեղմեք այստեղ:

Տեղադրելու համար ձայնագրեք ներբեռնված ISO ֆայլի պարունակությունը DVD սկավառակի վրա (օր. եթե համակարգչի մեջ ունեք տեղադրված Nero ծրագիրը, ապա կարող եք երկու անգամ սեղմել ներբեռնված ISO ֆայլի վրա և սեղմել ձայնագրելու կոճակը:) Ձայնագրելուց հետո Restart արեք համակարգիչը և հետևեք սկավառակից բեռնավորվող Setup-ի հրահանգներին:



Ubuntu 11.10 օպերացիոն համակարգը կարող եք տեղադրել հետևյալ եղանակներից որևէ մեկով՝

1.Տեղադրել ընթացիկ օպերացիոն համակարգի փոխարեն:

Այս դեպքում անհրաժեշտ է ջնջել նախորդ օպերացիոն համակարգը և տեղադրել Ubuntu 11.10:

2.Տեղադրել համարագչի մեջ՝ պահպանելով ընթացիկ օպերացիոն համակարգը:

Այս դեպքում կունենաք 2 ՕՀ: Օրինակ եթե արդեն ունեք տեղադրված Window 7 օպերացիոն համակարգ C սկավառակի վրա, ապա կարող եք տեղադրել Ubuntu 11.10 օպերացիոն համակարգը D սկավառակի վրա:Այս դեպքում համակարգիչը միանալու ժամանակ ձեզ կպահանջի ընտրել այդ երկու օպերացիոն համակարգերից որևէ մեկը:

3.Չտեղադրել համակարգչի մեջ:

Այս դեպքում ընթացիկ օպերացիոն համակարգի ոչ մի ֆայլ չի վնասվի կամ ջնջվի: Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ Ubuntu օպերացիոն համակարգը աշխատում է անմիջապես սկավառակի վրա: Այս մեթոդով կարող եք ծանոթանալ օպերացիոն համակարգին, սակայն եթե ցանկանում եք լիարժեք օգտարծել, ապա պետք է կատարել վերևում նշված երկու մեթոդներից որևէ մեկը:
աղբյուրը`armblog.net

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan