14 янв. 2012 г.

Facebook-ում արդեն կարող եք լսել ընկերների երգերը


Facebook-ը առաջարկում է իր նոր ծառայությունը, այն է՝ լսել երգեր ընկերների հետ միասին: Այս մասին տեղեկացնում է Facebook-ի պաշտոնական բլոգը:
Այժմ Facebook-ի օգտվողները կարող են չատում տեսնել այն երգերը, որոնք լսում են իրենց ընկերները և սեղմելովListen With կոճակի վրա կկարողանան լսել այդ նույն երգերը ընկերների հետ միաժամանակ:
Այս կերպ օգտվողները կարող են միանգամից շփվել 50 մարդու հետ և տեսնել նրանց երգերը:
Facebook-ի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ օգտվողները կարող են ընտրել այս ֆունկցիայի աշխատանքը. կարող են ընտրել այն ընկերների ցուցակը, որոնց երգերին ցանկանում են հետևել:
Այս ֆունկցիան կգործի միայն այն օգտվողների մոտ, ովքեր արդեն տեղադրել են Facebook-ի համար նախատեսված  Spotify և Rdio հավելումները: Եթե այս հավելումները տեղադրված չեն, ապա Listen With կոճակի վրա սեղմելուց հետ, կբացվի պատուհան, որտեղ Ձեզ կառաջարկվի տեղադրել հավելումները:
Նոր ֆունկցիան նման է  Turntable.fm-ին, որը թողարկվել էր 2011թ և միայն հասանելի էր ԱՄՆ բնակչության համար

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan