Անցնող տարվա հակավարկանիշային ցուցակի առաջին հորիզոնականում ամերիկյան ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն է, հաղորդում է «Dni.ru»-ն:
Հարցման անցկացման գաղափարի հեղինակներից մեկի` Էլիզբեթ Էնն Ուինթերսի խոսքով` պատճառն այն է, որ Քիմն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ամուսնության ինստիտուտի նկատմամբ:
Քարդաշյանի ամուսնությունը երկակի էր. նա հապշտապ ամուսնացավ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, իսկ 72 օր անց ամուսնալուծության հայտ ներկայացրեց: Նրա ամուսնալուծության պատճառների մասին մինչ օրս բազմաթիվ լուրեր են պտտվում: Բացի այդ, Քարդաշյանի հեղինակությանը վնասեցին բազմաթիվ սկանդալները, որոնք վերջին շրջանում բառացիորեն հետապնդում են թխահեր գեղեցկուհուն: Օրինակ, համացանցում են հայտնվել նրա ինտիմ լուսանկարները: Շատ արեւմտյան լրատվամիջոցներ կարծում են, որ դա պարզպես «սեւ» PR է:Աղբյուր- News.am
|
9 янв. 2012 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий