18 янв. 2012 г.

Իսկ դուք գիտե՞ք, որ ...








  • Չինգիզ Խանը մահացել է սեքսի ժամանակ:
  • Մետրո-Գոլդվին-Մայեր ընկերության լոգոյի առյուծը նկարահանման հաջորդ օրը կերել է իր մարզիչին:
  • Ալբերտ Էյնշտեյնը ոչ մի կերպ չէր կարողանում հիշել իր տան հեռախոսահամարը:
  • Կեղտոտ ձյունը հալչում է ավելի արագ, քան մաքուրը:
  • Գրասենյակային սեղանի վրա 400 անգամ ավելի շատ մանրէներ կան, քան զուգարանում:
  • Հիտլերի մայրը շատ լրջորեն մտածում էր աբորտի մասին, սակայն բժիշկը կարողացել էր հետ համոզել նրան:
  • 1111111 х 1111111 = 1234567654321
  • Լեոնարդո դա Վինչին 12 տարի շարունակ նկարում էր Մոնա Լիզայի շրթունքները:
  • Բաց աչքերով փռշտալն անհնար է:
  • 4-ամյա երեխան օրական մոտավորապես 400 հարց է տալիս:
  • OK-ը աշխարհի ամենահայտնի բառն է:
  • Եթե օմարը կորցնի աչքը, դրա տեղը նոր աչք կաճի:
  • Ալաբամայում արգելված է բեղեր ունենալ, եթե դրանք կարող են եկեղեցում ծիծաղ առաջացնել:
  • Ժպտալիս աշխատում են 40 մկան, իսկ կրակելիս` ընդամենը 4:
  • Guinness գարեջուրը օրական 7 միլիոն բաժակ գարեջուր է վաճառում:
  • Միլիոնատերերի կանայք ամենից հաճախ ուսուցչուհիներ են լինում:
  • Ըստ Կտակարանի` հավը եղել է ձվից առաջ:
  • Առաջին դասարանցին արդեն տարբերում է մոտ 200 ապրանքանիշ:
  • Ատրակցիոնների զբոսավայրերի այցելություններն ավելանում են մահացու ելքով դեպքերից հետո:
  • 1932 թվականին այնքան ցուրտ էր, որ Նիագարայի ջրվեժն ամբողջությամբ սառել էր:
  • Արախիսը պայթուցիկի բաղադրատարրերից է:
  • Աշխատավայրում մահվան գլխավոր պատճառը սպանությունն է:
  • Հանրակրթական դպրոցների ուսուցիչների մեկ երրորդն իրենց երեխաներին տանում են մասնավոր դպրոցներ:
  • Մարդիկ իրենց կյանքի երկու շաբաթն անց են կացնում լուսափորի կանաչ լույսին սպասելիս:
  • Ջորջ Բուշն ու Հյու Հեֆները (Playboy ամսագրի հիմնադիրը) զարմիկներ են:
  • Հիսուս Քրիստոսը հորոսկոպով Այծեղջյուր էր:
  • Հին Մայաները 2012 թվականի դեպտեմբերի 21-ի աշխարհի վերջին հավատալուց բացի հավատում էին եգիպտացորենի աստվածուն` Ախ Մուն անունով:
  • Էլեկտրական աթոռը ստեղծել է ատամնաբույժ:
  • Գորիլլայի գիտական անունն է գորիլլա գորիլլա գորիլլա:
  • Վաշինգթոնն ու Ջեֆֆերսոնն իրենց պլանտացիաներում կանեփ էին աճեցնում:
  • ԱՄՆ-ի թղթադրամների 97%-ի վրա կոկաին կա:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan