Չինաստանում` Պեկինի շրջակայքում, դինոզավրերի բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել: Չինաստանի երկրաբանական գիտությունների համալսարանի գիտնականները հետքերը հայտնաբերել են 2011թ. հուլիսին Գույհուամու շրջանում` պեկինյան Յանցին կալվածքում:
Հետազոտությունները պարզել են, որ հետքերը պատկանում են 140-150 մլն տարի առաջ այդ շրջանում բնակված յուրյան ուշ դարաշրջանի դինոզավրերին, հաղորդում է «Սինհուա»-ն:
Գիտնականների ենթադրությունների համաձայն` հետքերը թողել են թերոպոդամները (գիշատիչ մողեսներ), օրնիթոպոդամները եւ թիրեոֆորամները (խոտակեր թռչնակերպ դինոզավրեր), եւ, ամենայն հավանականությամբ, զաուրոպոդամները (չորքոտանի խոտակեր դինոզավրեր):
Այդ տարածաշրջանում դինոզավրերի հետքեր հայտնաբերվել են առաջին անգամ:
|
9 янв. 2012 г.
Պեկինի շրջակայքում դինոզավրերի բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий