20 янв. 2012 г.

50 տարեկաններին խորհուրդ է տրվում համակարգչային խաղեր խաղալ




Այն մարդիկ, ովքեր ցանկանում են 50 տարեկանից հետո էլ պահպանել ուղեղի ճկունությունը, արագ որոշումներ կայացնելու ունակությունը և կենսուրախությունը, խորհուրդ է տրվում իրենց հետաքրքրությունների շրջանակն ընդլայնել` ներառելով համակարգչային խաղերը:
Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, նման խորհուրդ է տալիս ամերիկյան Union College բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խումբը:
Հետազոտությունների արդյունքում նրանք պարզել են, որ համակարգչային խաղերով տարվելն ամենադրական կերպով է ազդում մարդու ուղեղի վրա` բարձր մակարդակի վրա պահելով դրա հիմնական ֆունկցիաները:

«Ժամանակակից խաղերը պահանջում են շատ մեծ ուշադրություն, որոշումների արագ կայացում և արագ գործողություններ»,- ասել է աշխատանքային խմբի ղեկավար Կայ Անդերսոն- Հենլին:
Գիտնականները պարզել են նաև, որ համակարգչային խաղերը դրականորեն են ազդում նաև ֆիզիկական կազմվածքի վրա: Մասնագետների կարծիքով` խաղերի ժամանակ մկանները ձգվում են, որը հավասարազոր է ֆիզիկական վարժությանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan