
Նախորդ նյութերից մեկում անդրադարձել էի այն փաստին, որ ռուսական Sovsport.ru կայքում տեղի է ունենումքվեարկություն, որտեղ որոշվելու է 2011 թվականի Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը: Յուրա Մովսիսյանը հենց սկզբից հավաքել էր բազմաթիվ ձայներ և գլխավորում էր ցուցակը: Սակայն ռուսները այդքան հեշտ չեն թողնի, որպեսզի Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվի հայազգի Յուրա Մովսիսյանը: Ռուսները տեսնելով, որ անկարող են որևէ բան անել, ստիպված գնացել են ստորության և հանել են Յուրա Մովսիսյանի անունը ցուցակից: Պատկերացնում եք ինչ է տեղի ունեցել: Հեղինակավոր սպորտային ռուսական կայքը քվեարկություն է անում, իսկ հետո այդ քվեարկության ցուցակից առանց պատճառաբանելու հանում է առաջատար խաղացողի անունը: Դե եթե կայքը չի հարգում իր այցելուների կարծիքները, ապա ինչի համար է կատարում քվեարկություն:
ՆՅՈՒԹԸ armblog ԻՑ
Комментариев нет:
Отправить комментарий