Յուվենտուսի նոր մարզադաշտը կարող է փակվել

Աղբյուրի տեղեկացմամբ՝ շինարարության ընթացքում օգտագործված պողպատը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Դատախազության ներկայացուցիչներն արդեն իսկ առգրավել են գրասենյակից շինարարության հետ կապված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև հարցաքննել են շինարարական ընկերության ղեկավարին և երկու ինժեներներին։
Առայժմ խոսք չկա մարզադաշտի փակման մասին, սակայն եթե քննչական մարմինները որևէ անհամապատասխանություն գտնեն շինարարական գործընթացում, դատախազը անվտանգության նկատառումներով կարող է պահանջել արգելել հանդիսատեսի մուտքը մարզադաշտ։
Комментариев нет:
Отправить комментарий