Մալագան 40 մլն եվրո է առաջարկում բրազիլացի հարձակվողի համար

Իսպանական «Մալագան» ցանկանում է ձեռք բերել Պորտուգալիայի չեմպիոն «Պորտուի» հարձակվող Հալկին: Այս մասին հաղորդում է TMW-ն: Ակումբի ղեկավարությունը բրազիլացու համար պատրաստվում է վճարել 40 մլն եվրո:
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ավարտվում է 2016 թվականին: Հալկի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Անժին»:
Комментариев нет:
Отправить комментарий