8 февр. 2014 г.

Ինչպես Օդնոկլասնիկի կայքից միանգամից ներբեռնել երգերի ամբողջ ալբոմը


Բլոգի այցելուներից Արսեն Սարգսյանը ներկայացնում է մի շատ օգտակար ու պարզ հնարք, որի միջոցով հնարավոր է Օդնոկլասնիկի կայքից միանգամից ներբեռնել երգերի ամբողջ ալբոմը: Ուշադրություն դարձրեք, որ խոսքը գնում է ոչ կոնկրետ երգի մասին, այլ ամբողջական ալբոմի մասին: Իմ կարծիքով, սա հաճախակի երգեր ներբեռնողների համար չափազանց պարզ ու արագ մեթոդ է: Այժմ ներկայացնեմ այդ մեթոդը, իսկ դժվարություններ առաջանալու դեպքում կարող եք տեսնել Արսենի պատրաստած տեսանյութը:

1. Բացեք Google Chrome դիտարկիչը:

2. Աջ քլիք արեք վերևի Bookmarks դաշտի վրա և բացված ցանկում սեղմեք Add page կոճակը (եթե ձեզ մոտ Bookmarks դաշտն անջատված է, ապա սեղմեք Ctrl+Shift+B): 


3.Name դաշտում գրեք MP3 Downloader (կամ այլ անուն)

4.Պատճենահանեք այստեղի տեքստը և տեղադրեք URL դաշտում (copy-paste): Վերջում սեղմեք Save կոճակը:




5.Մտեք Օդնոկլասնիկի կայքը: Երգերի բաժնում ընտրեք այն ալբոմը, որը ցանկանում եք ներբեռնել:

6.Սեղմեք այդ ալբոմի առաջին երգի Play կոճակը:

6.Սեղմեք Bookmarks բառի վրա գտնվող 4-րդ քայլում ստեղծած հղումը:



7.Կբացվի ներբեռնման պատուհանը և տվյալ ալբոմի երգերը ավտոմատ կսկսեն ներբեռնվել:

8.Բացեք My Computer-ը և հասցեի դաշտում գրեք ներևքի տեքստն ու սեղմեք Enter` 


%USERPROFILE%\AppData\local\Google\Chrome\User Data\Default\Cache


9.Բացված թղթապանակում դասավորեք ֆայլերը ըստ չափսերի և 2 Մբ-ից բարձր ֆայլերը պատճենահանեք այլ թղթապանակի մեջ: Հատ-հատ սեղմեք այլ ֆայլերի վրա, այնուհետև ստեղնաշարի վրա սեղմեք F2 և դրանց անվանման վերջում ավելացերք .mp3 վերջավորությունը:



աղբյուրը`armblog.net

Հայտնի ֆուտբոլիստների ավտոմեքենաները (լուսանկարներ)

Հայտնի ֆուտբոլիստների ավտոմեքենաները  (լուսանկարներ)
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայտնի ֆուտբոլիստներին «բաժին են ընկնում» ոչ միայն ամենասեքսուալ կանայք, այլև աշխարհի ամենաշքեղ ավտոմեքենաները: Ֆուտբոլի դաշտում երկար մարզումներից հետո նրանք իրենց կարող են թույլ տալ շքեղ մեքենաներով սլանալ քաղաքի փողոցներով:
 Aston Martin DB9.  Փիթեր Կրաուչի ավտոմեքենան (Peter Crouch)

 

 Mercedes- Benz Sl65 Amg. Դիդյե Դրոգբայի ավտոմեքենան (Didier Drogba)

 Audi Q7.  Միխայիլ Բալլաքի ավտոմեքենան (Michael Ballack)

Porsche Panamera. Անդրեյ Շևչենկոյի ավտոմեքենան

Ferrari F430 Spyder. Զլատան Իբրահիմովիչի ավտոմեքենան (Zlatan Ibrahimovic)

 Bentley Continental GT. Ռայան Գիգսի ավտոմեքենան (Ryan Giggs)

 Range Rover Sport 4,4 Խաբի Ալոնսոյի ավտոմեքենան (Xabi Alonso)

Lamborghini Gallardo. Ուեյն Ռունիի ավտոմեքենան (Wayne Rooney

 McLaren-Mercedes SLR. Թերի Անրիի ավտոմեքենան (Terry Anry) 

Audi R8. Քրիշտիանու Ռոնալդու ավտոմեքենան (Cristiano Ronaldo)

 Fiat 500. Ալեսսանդրո դել Պիերոյի ավտոմեքենան (Alessandro del Piero)

Rolls Royce. Դևիդ Բեքհեմի ավտոմեքենան  (David Bekchem)

Ռիո Ֆերդինանդի ավտոմեքենան Bentley Arnage Սակայն ամենաշքեղ մեքենայի սեփականատերը «Չելսիի» ֆուտբոլիստ Ջո Քոուլն է, ում ավտոտնակում կանգնած է ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ Ferrari Enzo ավտոմեքենան: 

Շատ յուրօրինակ շենք Նիժնի Նովգորոդում (լուսանկարներ)

Շատ յուրօրինակ շենք Նիժնի Նովգորոդում (լուսանկարներ)
Այս շենքը գտնվում է Նիժնի Նովգորոդում: Շատերը՝ լուսանկարին նայելով, միանգամից կփաստեն, որ կա համակարգչային միջամտություն: Բայց իրականությունն այլ է: Դիտեք լուսանկարները և կհամոզվեք, որ այն իրականում բնակելի շենք է՝ յուրօրինակ նախագծով: 




7 февр. 2014 г.

Subway Stufers խաղը՝ Windows-ի համար


Բոլորդ էլ հավանաբար լսած կամ խաղացած կլինեք հայտնի Android խաղ «Subway Surfers»-ը:
Խաղի իմաստն է փախչել ոստիկանից, անցնելով բազմաթիվ խոչընդոտներ (գնացքներ, ցուցանակներ, պատեր և այլն): Այժմ այդ խաղը ներբեռնելու համար պետք չի գա Android, այլ միայն համակարգիչ: Սովորենք խաղալ:

1. Ներբեռնումից հետո մտնում ենք C:/Games/ (եթե իհարկե ներբեռնման ընթացքում թղթապանակը չեք փոխել), սեղմում Subway Surfers թղթապանակի վրա և մտնում Subway_Surfers.exe ֆայլը (), կատարում ընտրանքները և սեղմում Play:


Ընտրանքները

 . սա այն չափերն է, որ պետք է արտացոլվի էկրանին խաղը խաղալու ընթացքում (լավ է՝ 1280x1024):
 . սա գրաֆիկայի որակն է:

 Windowed . սա եթե նշված է, ուրեմն խաղը կբացվի պատուհանով, իսկ եթե նշված չէ, ուրեմն կարտացոլվի ամբողջ էկրանին:

Խաղը

Մտեք խաղը և սեղմեք, օրինակ տղայի վրա:


Կսկսվի խաղը. խաղի ընթացքում պետք է խուսափել խաչընդոտներից (գնացքներից, ցուցանակներից, պատերից և այլն) և հավաքել հնարավորին չափ ոսկիներ:

Խաղալու համար.

Մկնիկը սեղմած՝ դեպի աջ՝ աջ

Մկնիկը սեղմած՝ դեպի ձախ՝ ձախ

Մկնիկը սեղմած՝ դեպի վերև՝ թռիչք

Մկնիկը սեղմած՝ դեպի ներքև՝ գլորում



Ասենք նաև, որ բաց ետևով գնացքները բարձրացնում ենք վերև և պետք չէ խուսափել: Խաղի հենց սկզբում ցույց կտրվեն կրակի նշաններ, որոնց վրա սեղմելով՝ թռչում ես առաջ (նարնջագույնը՝ 250 մետր, կարմիրը՝ 1000): Կա նաև «պաուզայի», այսինքն խաղի ժամանակավոր դադարեցման կոճակ: Կողքին կան նաև առաջադիմությունը ցույց տվող միավորներ: Օրինակ՝ խաղի միավորներով հնարավոր է սահմանել ռեկորդներ: Կա մի տեղ, որտեղ նշված է xԹԻՎ. այդ նշանակում է, որ ստանդարտ միավորները այդ թվով բազմապատկվելու են: Այն կարող եք ավելացնել, եթե կատարեք պահանջներ: Իսկ ներքևում անձնական ռեկորդն է և փողերի քանակը:


Գոյություն ունեն նաև այնպիսի առարկաներ, որոնք բարելավում են խաղի ընթացքը. օրինակ՝ մագնիսը. այն հավաքում է իր շուրջը գտնվող բոլոր մետաղադրամները:


Կա մի շատ լավ առարկա. այն նման է աստղի՝ վրան գրված x2. այն կրկնապատկում է ավելացող միավորները. օրինակ՝ եթե ունեք x30, ապա կունենաք x60:


Կա մի «Բարձրաթռիչ բոթասիկ» խաղում, որը թռչում է շատ բարձր, նույնիսկ՝ գնացքների վրա:



Սա հրթիռն է: Այն կատարում է այն, ինչ խաղի սկզբի կրակները, ուղղակի՝ ոսկիների համակցությամբ:


Վերջին նկարում դուք տեսնում եք այլ մարդու: Հետաքրքրե՞ց, կարդացեք. այն կատարելու համար մտեք հենց խաղի սկիզբ, սեղմեք SHOP, հետո սեղմեք կախիչի նշանի վրա: Այնտեղ 2-րդ աղջկան բացելու համար պետք է բացել արկղերը և ունենալ 3 գլխարկ: 3-րդ տղային բացելու համար պետք է ունենալ 50 մագնիտոֆոն: 4-րդ տղային բացելու համար պետք է 200 կիթառ, իսկ 5-րդ տղային բացելու համար պետք է 700 հատ UFO (այլմոլորակայինի տիեզերանավը): Մնացած մարդիկ գումարով են:

Իսկ պահանջներ կատարելու համար խաղի ընթացքում սեղմեք «Պաուզա» և տեսեք պահանջները. պահանջները կատարելով x-երը շատանում են:

Գիտեի՞ք, որ...


a

1. Զուգահեռ գծերը տիեզերքում հատվում են:
2. Ֆեն Շույը սկզբնական շրջանում եղել է գերեզմաններ զարդարելու արվեստ:3. Փռշտալուց մարդու օրգանիզմի ֆունկցիաները կանգնում են. անգամ սիրտը:4. Բադի ձայնը չի արձագանքում:5. Ձգումներիը ամենամեծ քանակը 46001-ն է:6. Օձը կարող է 3 տարի քնել:7.Մարդու գլխի մազերի միջին երկարությունը ամբողջ կյանքի ընթացքում կարող է հասնել 752 մետրի:
8. Ոսկին այնքան դժվարությամբ գտնվող մետաղ է, որ մեկ ժամում աշխարհում հայտնաբերում են այնքան երկաթ, որքան ոսկի են հայտնաբերել մարդկության պատմության ընթացքում :9. Սպիտակ կետի սիրտը "Wolkswagen жук"-ի չափ է:10. ԼԻՍՏՈՄԱՆԻԱ-ն ամբողջ ընթացքում երաժշտություն լսելու պահանջն է:11. Մեկ միլիարդ վայրկյանը մոտավորապես 37 տարի է:12. Քամելեոնի լեզուն իր մարմնից 2 անգամ երկար է:13. Մայքլ Ջորդանին քոլեջի երկրորդ կուսում բասկետբոլի թիմ չեն ընդգրկել կարճահասակ լինելու պատճառով:14. Քենիայում կաշաքի տրվող գումարը կազմում է ընտանեկան բյուջեի մեկ երրորդը:15. Կոլիբրին միակ թռչունն է, որ կարող է հակառակ ուղղությամբ թռչել:16. Հսկայական Կոմոդո մողեսները կարող են հարձակվել անգամ եղնիկի կամ վարազի վրա:
17. Ամեն չորրորդ ամերիկացուն հեռուստացույցով ցույց են տվել:18. Տղամարդկանց 50%-ը լոգարան մտնելուց հետո չեն լվացվում:19. Եթե դեղին դեղձանիկին կերակրեն կամիր պղպեղով, ապա նրա փետուրները վառ նարնջագույն կդանան:20. Արծիվը, իր հավասարակշռության ճիշտ պահպանման համար, թևից փետուր է պոկում այն դեպքում, երբ մյուս թևից մի փետուր պակասել է:21. 18-րդ դարում Ֆրիդրիխի զորքի դեմ կռվող զինվորները առաջին անգամ խավարասերներ բերեցին Մոսկվա և Պետերբուրգ: Մինչ այդ այնտեղ խավարասերներ չկային:22. Քեոփսի բուրգի սալաքարերի միջև անգամ ածելին չի մտնի:23.Ֆինլանդիայում կա կանանց "քաշ տալու" մրցույթ: Հաղթող ամուսնուն բաժին է հասնում իր կնոջ քաշին համապատասխան գարեջուր:
24. Վարորդները ավելի շատ եղնիկներ են սպանում քան որսորդները:

րականում որքան ազատ հիշողություն ունեն սմարթֆոնները




Ժամանակակից սմարթֆոնները՝ կախված դրանց ներքին հիշողության չափից, վաճառվում են տարբեր գներով։ Սակայն իրականում 16Գբ-անոց (կամ այլ ծավալով) սմարթֆոն գնելու դեպքում դուք իրականում չեք ունենում այդքան ազատ ծավալ։ Այդ հիշողության մի մասը զբաղեցնում են սմարթֆոնի օպերացիոն համակարգն ու համակարգային այլ ֆայլերը, որոնք այդքան էլ քիչ չեն։ Ներկայացված ինֆոգրաֆիկից կարող ենք համոզվել, որ 16 ԳԲ հիշողություն ունեցող սմարթֆոնների դեպքում ամենաքիչ հասանելի հիշողություն ունի Samsung Galaxy S4-ը, իսկ ամենաշատ հասանելի հիշողություն՝ Apple iPhone 5C-ն։

6000 դրամանոց ինտերնետ Ucom-ի կողմից: U!Net Lite


Շատ արագ ինտերնետը դառնում է ավելի հասանելի, քանի որ այսօրվանից սկսում է գործել նոր սակագնային պլան U!Net Lite: Այն ներառում է մինչև 5 Մբ/վ ինտերնետ, արժե 6000դր./ամսական և նախատեսված է ֆիզիկական անձանց համար: Սակագնային պլանը առաջարկվում է առանց երկարաժամկետ պայմանագրի: Հիշեցնում ենք նաև ներկայումս գործող մյուս սակագնային պլանները և փաթեթները, որոնք են`



  • U!Net Lite` մինչև 5 Մբ/վ ինտերնետ, 6000դր./ամսական
  • U!Net Starter` մինչև 12 Mbps - 8000դր./ամսական
  • U!Net Basic` մինչև 15 Mbps -12000դր./ամսական
  • U!Net Ultra` մինչև 22 Mbps - 15000դր./ամսական
  • Triple Play Select `10500դր, ըստ որում 41 հեռուստատեսային ալիք, որից 2-ը HD, 12 Մբ/վ ինտերնետ, 180 ր. հեռախոսային խոսելաժամանակ,
  • Triple Play Classic` 15000դր, ըստ որում 116 հեռուստատեսային ալիք, որից 2-ը HD, 20 Մբ/վ ինտերնետ, 180 ր. հեռախոսային խոսելաժամանակ,
  • Triple Play Rock` 18000դր, ըստ որում 118 հեռուստատեսային ալիք, որից 4-ը HD, 25 Մբ/վ ինտերնետ, 180 ր. հեռախոսային խոսելաժամանակ,
  • Triple Play Jazz` 24000դր, ըստ որում 120 հեռուստատեսային ալիք, որից 6-ը HD, 35 Մբ/վ ինտերնետ, 180 ր. հեռախոսային խոսելաժամանակ:
Edmon Nersisyan