Հարգելի այցելուներ, մենք Հայ ենք, և պետք է գրենք ու կարդանք հայերեն, դրա համար կան շատ տարբերակներ, սակայն ամենակիրառելին դա Յունիկոդն է։ Յունիկոդի տառերի դասավորությունը ներկայացված է նկարում... Դրա համար նախ անհրաժեշտ է, որ մեր օպերացիոն համակարգում նախապես լինի հայերեն փաթեթը։ Windows 7 համակարգում ավտոմատ կերպով դա արվում է տեղադրման ժամանակ։ Իսկ Windows Xp համակարգում դա անում ենք ինքնուրույն՝
Մտնում ենք Панель управления> Язык и региональные стандарты
Սկավառակատարում դնում ենք Windows Xp համակարգի սկավառակ, և նշում ենք առաջին նշիչը, որից հետո սեղմում ենք OK։
Սպասում ենք մի քանի րոպե...
Վերբեռնում ենք համակարգիչը...
Այժմ երբ ունենք լեզվի հայերեն փաթեթը, պետք է բեռնենք Armenian UN Keyboard Driver ծրագիրը։ Ծրագիրը տեղադրելուց հետո համակարգիչը նորից վերբեռնում ենք, և արդեն լեզուների ընտրությունում ավելանում է հայերենը՝
Комментариев нет:
Отправить комментарий