8 июл. 2012 г.

ԱՄՆ-ում «Galaxy Nexus» սմարթֆոնների վաճառքի վրայից արգելքը հանվել է



ԱՄՆ վերաքննիչ դատարանը հանել է «Samsung Galaxy Nexus» սմարթֆոնների վաճառքի վրայից արգելքը, որը հունիսի վերջին դրվել էր «Apple» ընկերության հայցի պահանջով:
«Apple» ընկերությունն իր հարավկորեական մրցակցին մեղադրում է «Galaxy Nexus»-ն ստեղծելիս հեղինակային իրավունքը խախտելու մեջ, տեղեկացնում է  Reuters-ը:
Չնայած «Apple»-ի փորձերին`  հարավկորեական արտադրողը շուկայում հաջողություններ է արձանագրում: Ընկերությունը հայտարարել է, որ երկրորդ եռամսյակի արդյունքներով մոտ 5,9 մլրդ դոլարի եկամուտ է ակնկալում:
Միաժամանակ` վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել «Galaxy Tab 10.1» պլանշետային համակարգչի վաճառքի վրա եղած արգելքը: Դա նունպես դրվել էր  «Apple»-ի միջնորդությամբ` Samsung-ի կողմից արտոնագրերի խախտման մեղադրանքով

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan