Mozilla Foundation-ի նոր օպերացիոն համակարգը սմարթֆոնների համար կկոչվի Firefox OS:
Ինչպես հաղորդում է CNews.ru-ն, նոր OS-ն ամբողջությամբ կհիմնվի բաց վեբ-ստանդարտների վրա եւ օպերացիոն համակարգի բոլոր գործառույթները կմշակվեն որպես հավելվածներ HTML5 լեզվով:
Հայտնի են դարձել այս նախագծով առաջին գործընկերները: Օպերատորների թվում, որոնք կօգնեն վաճառել առաջին սմարթֆոնները` Firefox OS-ի հիմքի վրա, ներառված են Deutsche Telekom-ը, Etisalat, Smart-ը, Sprint-ը, Telecom Italia-ն, Telefonica-ն եւ Telenor-ը:
Firefox OS-ի առաջին սմարթֆոնները համաձայնել են թողարկել չինական TCL CommunicationTechnology (Alcatel One Touch բրենդով) եւ ZTE ընկերությունները:
Նոր OS-ով առաջին սմարթֆոնները կթողարկվեն 2013-ին:
Комментариев нет:
Отправить комментарий