10 июл. 2012 г.

Մայքլ Ջեքսոն`լեգենդի հաջողության պատմությունը



Քանի որ երեկ`հունիսի 25-ին լրանում էր փոփ արքա Մայքլ Ջեքսոնի մահվան 3-րդ տարելիցը,որը նաև ամբողջ աշխարհում նշվում է նրա հիշատակի օրը որոշեցի բլոգի հերթական գրառումը նվիրել նրան:


Ճիշտ է նրա կյանքը ամբողջովին պատմելու համար ժամեր կպահանջվի,բայց ես կփորձեմ համառոտ ներկայացնել նրա լեգենդար պատմությունը:


Մայքլ Ջոսեֆ Ջեքսոնը ծնվել է 1958թ.-ի օգոստոսի 29-ին ԱՄՆ-ի Ինիդիանա նահանգի Գերի քաղաքում:Երգել սկսել է փոքր հասակից,ժամանակի ընթացքում նրա ձայնը և վոկալային ոճը շատ է փոխվել`մասնավորապես 1971թ.-ին նրա ձայնը սոպրանոից վերափոխվում է տենորի:Մայքլը 7-րդ երեխան էր Ջեքսոնների ընտանիքում և իր երաժշտական կարիերան սկսել է 1964թ. The Jackson 5 խմբում:1971-ից նա սկսում է իր սոլո կարիերան և այնպիսի հաջողությունների է հասնում,որ շուտով նրան սկսում են անվանել «Փոփ-Արքա»։1982-ին թողարկված նրա Thriller ալբոմը մինչև այս օր մնում է աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմը:Մայքլը մասսայականացրեց այնպիսի պարային ոճեր, ինչպիսիք են «ռոբոտ»-ը և «լուսնային քայլվածք»-ը։ «Thriller», «Beat It», «Billie Jean» տեսահոլովակների շնորհիվ նա դարձավ առաջին աֆրո-ամերիկյան երգիչը, ում ցուցադրեցին MTV ալիքով։

1958-1970, մանկությունը և The Jackson 5

1958 թվականի օգոստոսի 29-ին Ջո և Քեթրին Ջեքսոնների ընտանիքում ծնվեց նրանց 7-րդ երեխան՝ Մայքլը։ Արդեն 1 տարեկան հասակում Մայքլը սկսեց հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության նկատմամբ, երբ ողջ ընտանիքը երգում էր «You Are My Sunshine», «Cotton Fields», «She'll Be Coming Round The Mountain» և նմանատիպ այլ երգեր։ Այդ երևույթը իրենց ընտանիքում ավանդույթ դարձավ 1955-ին, երբ փչացավ նրանց հեռուստացույցը:1960 թվականին Ջոզեֆը սկսեց ազատ ժամանակ երգեցողություն դասավանդել Ջերեմայնին, Տիտոյին և Ջեկիին։ Շուտով նրանց միացան Մարլոնը և Մայքլը։ Ավելի ուշ խմբին միացավ թմբկահար Ջոննի Ջեքսոնը։ 5 տարեկան հասակում Մայքլը ելույթ ունեցավ Գարտետտի նախնական դպրոցում, կատարելով «Երաժշտության ձայները» ֆիլմից «Climb Every Mountain» երգի ակապելլա տարբերակը։ Մայքլը այնքան էմոցիոնալ էր երգում, որ նրա մայրն ու ուսուցչուհին հուզվեցին։ Դա Մայքլի առաջին ելույթն էր։ Շուտով նա փոխարինեց Ջերեմայնին որպես խմբի գլխավոր վոկալիստ։ 1965 թվականին Ջեքսոն եղբայրները ելույթ ունեցան Գելն այգում տեղի ունեցած նորաձևության ցուցադրման ժամանակ, հենց այստեղ էլ ծագեց խմբի The Jackson 5 անվանումը (մինչ այդ նրանք կոչվում էին Jackson Family և Jackson Brothers)։ Նրանք կատարեցին 3 երգ, այդ թվում Larks խմբի հիթ դարձած «Doin The Jerk» երգը։
Բոբբի Ջեքսոնի՝ Ջոի եղբոր կնոջ, առաջարկով խումբը ելույթ ունեցավ Ռուզվելտի անվան դպրոցի տաղանդների մրցույթում, հենց այդտեղ նրանք ունեցան իրենց առաջին հաղթանակը։ Նրանց հաջողություն բերեց Temptations խմբի «My Girl» երգը։ Մայքլը և Ջերեմայնը կատարում էին քառյակները հերթով, ադպիսով խմբի յուրաքանչյուր անդամ հնավորություն ունեցավ ցուցադրել իր տաղանդը։ Մայքլը այդ ժամանակ ցույց տվեց նաև իր պարային շարժումները, 2 ամիս անց խումբը հաղթեց տաղանդների ամենամյա մրցույթում, որը անց է կացվում «Գիլրոյ» մարզադաշտում։ Մայքլը բոլորին ապշեցրեց կատարելով Ռոբերտ Փարկերի «Barefootin» հիթը։ «Gary Post Tribune» թերթը հոդված տպագրեց խմբի մասին. սա խմբի մասին առաջին հիշեցումն է մամուլում։
Այնուհետև մի որոշ ժամանակ խումբը սկսեց երգել «Mr. Lucky's» ակումբում։
1968թ. ձմռանը տղաները տեղափոխվեցին Լոս Անջելես:Շուտով Ջեքսոնների համերգ է տեղի ունենում «Dasy's Disco» բեմում, այն գտնվում էր Բեվերլի Հիլլզում։Համերգը տևեց 18։ 30-ից մինչ 21։ 30-ը, ելույթից հետո Բերրի Գորդին մամուլի համար հայտարարություն արեց ասելով, որ Jackson 5-ի առաջին երեք սինգլները կզբաղեցնեն առաջնակարգ տեղեր հիթ շքերթներում և խումբը կդառնա տասնամյակի ամենահաջողված թիմերից մեկը։
Հետագա տարիներին խումբը ունեցավ մեծ հաջողություններ,ստացավ շատ մրցանակներ,ունեցավ շատ համերգներ:

Ջեքսոնը`մենակատար:

1973 թվականին ընտանեկան կոլեկտիվի հաջողությունները սկսեցին նվազել, ձայնագրող ընկերությունը սահմանափակում էր նրանց ֆինանսական հնարավորությունները, և 1976 թվականին նրանք պայմանագիր կնքեցին այլ ընկերության հետ, որի արդյունքում ստիպված փոխեցին անունը՝ դարձնելով The Jacksons։ 1976-ից մինչև 1984թ նրանք թողարկեցին 6 ալբոմ, ունենալով բազմաթիվ շրջագայություններ ողջ երկրով մեկ, այդ ընթացքում Մայքլը թողարկեց 4 ալբոմ և մի քանի սինգլներ, որոնք ունեցան մեծ հաջողություն։ Դրանց թվում էին «Got to Be There», «Rockin' Robin» սինգլները որոնք 1972 թվականին հասան առաջին հորիզոնականին։ 1978 թվականին Մայքլը Դայանա Ռոսսի հետ նկարահանվում է Բրոդվեյի « Վիզ» մյուզիքլում։Մինչ ԶԼՄ-ները ավելի շատ ուշադրություն էին դարձնում Մայքլին, նա և նրա շրջապատը օգտագործեցին դա իրենց ֆինանսական կարողությունը բազմապատկելու համար։
1983 թվականին ավարտվեց իր պայմանագիրը «Պեպսի-կոլաի» հետ, ըստ որի նա պետք է նկարահանվեր իրենց գովազդային հոլովակում։ Նկարահանումների ժամանակ դժբախտ պատահար տեղի ունեցավ, որի արդյունքում Մայքլը երեսի այրվածքներ ստացավ։ Չնայած դրան, 1984 թվականին նա նորից բոլոր հիթ-շքերթներում առաջնակարգ տեղն էր զբաղեցնում, այս անգամ Փոլ Մաքքարթնիի հետ ձայնագրած «Say Say Say» երգով։ 1985 թվականին Մայքլը գնեց ATV Music Publishing ընկերության բաժնետոմսերի մեծամասնությունը, այդ գործարքի հետևանքով նրան անցան The Beatles-ի երգերի մեծամասնության հեղինակային իրավունքները, դրա պատճառով Մայքլը և Մաքքարթնին վիճեցին։ի հետ, ով հետագայում կդառնա նրա ամենահայտնի ալբոմների պրոդյուսերը։ Դրանցից առաջինը՝ «Off the Wall»-ը (1979), Մայքլին ներկայացրեց իբրև վառ, տաղանդավոր երգչի և ժամանակակից պարողի։ Առաջին հորիզոնականներին հասան «Don’t Stop 'Til You Get Enough» և «Rock With You» երգերը, իսկ ալբոմը վաճառվեց 20 միլիոն օրինակով։ Շատերը համարում են, որ «Off the Wall» ալբոմը հանդիսացավ դիսկո երաժշտության վերջին գագաթնակետը։

Մահը

Մայքլ Ջեքսոնը մահացավ 2009թ. հունիսի 25-ին:
Մայքլ Ջեքսոնի մահվան լուրը համացանցում ռեկորդային էր՝ առաջացնելով համացանցային «խցանումներ»,այցելուների կտրուկ աճ գրանցեցին այնպիսի կայքերը ինչպիսիք են Google-ը,Facebook-ը,Yahoo!-ն,Twitter-ը և Վիքիպեդիա-ն։
Թաղման արարողությունը անց է կացվել 2009 թվականի սեպտեմբերի 3-ին Ֆորեստ Լոուն գերեզմանատանը։ Արարողությունը փակ էր, հրավիրված էին մոտ 200 մարդ՝ Մայքլի ծանոթները, հարազատները, ընկերները։ Նրանց թվում էին Մաքալեյ Կալկինը, Էլիզաբեթ Թեյլորը և այլք։ 26 լիմուզիններից կազմված Մայքլի դիով մեքենան վերջինը մտավ գերեզմանոց։ Թաղման արարողությանը հրավիրված էին 500 լրագրող։ Խիստ անվտանգության ռեժիմը սկսել էր գործել դեռ մի քանի օր առաջ։ Մահվան պատճառը նշվում է «դեղորայքի ներարկում այլ անձի կողմից»

Եվ վերջում ուզում եմ ձեզ ներկայացնել Ջեքսոնի վերջին երգը:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan