14 апр. 2012 г.

«ՎԱԶ 2107» այլևս չի արտադրվելու




Ռուսական АвтоВАЗ ընկերությունը հայտարարել է, որ արտադրությունից կհանվեն Lada 2107 մակնիշի մեքենաները, որոնք արտադրվում էին ИжАвто գործարանում, տեղեկացնում է lenta.ru-ն:
«2107»-ի պահանջարկը խիստ նվազել է, հրաժեշտ տալու ժամանակն է»,- ասել է ընկերության` հասարակայնության հետ կապերի պատասխանատու Իգոր Բուրենկովը:
Նշվում է, որ բոլորովին վերջերս դասաAկան դարձած մոդելն իր ցածր գնի շնորհիվ բավական մեծ պահանջարկ ուներ: Այս մոդելը վաճառվում էր ընդամենը 206 հազ ռուբլիով:
Ընկերությունում ամեն ինչ փոխվեց, երբ ի հայտ եկավ Granta մոդելը, որի պահանջարկն այս պահի դրությամբ շատ բարձր է: Ինչպես նշել է Բուրենկովը` դրանք վաճառվում են «տաք կարկանդակների նման»:
Հիշեցնենք, որ «2107»-ն առաջին անգամ արտադրվել է 1982թ-ին «ՎԱԶ 2105»-ի բազայի վրա և մինչ օրս մեծ հեղինակություն է վայելում մի շարք նախկին ԽՍՀՄ պետություններում:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan