5 мар. 2012 г.

Ձևավորեք Օդնոկլասնիկի կայքը ըստ Ձեր ճաշակի




Եթե հաճախակի եք օգտվում ռուսական Օդնոկլասնիկի կայքի ծառայություններից և ցանկանում եք տարբերվել ուրիշներից, ապա կարող եք այս հեշտ հնարքի շնորհիվ փոխել օդնոկլասնիկի կայքի ինտերֆեյսը: Հնարավորություն կա փոխել կայքի հետևի ֆոնը և տառերի գույները: Բազմաթիվ պատրաստի շաբլոններից բացի կարող եք ստեղծել նոր շաբլոններ և կիրառել դրանք Օդնոկլասնիկի կայքի վրա: Այժմ տեսնենք, թե ինչպես է դա արվում (այս օրինակում ցուցադրվում է Google Chrome դիտարկչի վրա, սակայն կարող եք նմանատիպ քայլերի հերթականությամբ տեղադրել այլ դիտարկիչների վրա):

1.Այցելեք այս կայքը:
2.Սեղմեք նկարում նշված հատվածի վրա (Установить стили)


3.Սեղմեք Continue


4. Սեղմեք Install


5.Այցելեք Օդնոկլասնիկի կայք և կտեսնեք նոր ավելացված երեք ֆունկցիաները:


Հերթով տեսնենք, թե ինչ են անում այդ ֆունկցիաները՝

1.убрать стиль- այս հղումի վրա սեղմելու դեպքում կայքի ինտերֆեյսը կվերադառնա հին տեսքին (որը փոխվելու է հաջորդ երկու ֆունկցիաների միջոցով) 

2.сменить стиль -այս հղումի վրա սեղմելով կբացվի մի պատուհան, որտեղից կարող եք ընտրել պատրաստի շաբլոններից որևէ մեկը (ձախ կողմից կարող եք ընտրել բաժինը):


Բացված պատուհանում ընտրեք Օդնոկլասնիկի 


Ավտոմատ կբացվի Օդնոկլասնիկի կայքը և կտեսնեք այն Ձեր ընտրած շաբլոնով՝


3. редактировать стиль - այս ֆունկցիայի միջոցով կարող եք փոխոխություններ անել նախորդ քայլում ընտրված շաբլոնի վրա, կամ ստեղծել նոր շաբլոն (ընտրել ֆոնի լուսանկար համակարգչի սկավառակից կամ փոխել գույները):


Կայքը փակելու դեպքում շաբլոնը չի անհետանում և այն կանհետանա միայն убрать стиль սեղմելու դեպքում: Նշեմ նաև, որ առաջին 4 քայլերը պետք է անել մի անգամ, իսկ հետագայում շաբլոնները կառավարել Օդնոկլասնիկի կայքում հայտնված երեք ֆունկցիաներով: Այս նույն մեթոդով կարող եք փոխել նաև Vkontakte.ru կայքի դիզայնը: 


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ
by armblog

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan