Ֆրանսիայի տվյալների պահպանման պատասխանատուներն այսօր ասել են, որ Google ընկերության գաղտնիության նոր քաղաքականությունը խախտում է ԵՄ-ի տվյալների պահպանման կանոնները:
Ինչպես հաղորդել էինք, Google-ն անցած ամիս հայտարարել էր իր գաղտնիության քաղաքականության փոփոխության մասին: Վերջինս հետևում է, թե ինչպես է ընկերությունն օգտագործում օգտատերերի անձնական տվյալները, որոնք հավաքվում են որոնման համակարգի, էլեկտրոնային նամակների և այլ ծառայությունների միջոցով:
Associated Press-ը հաղորդում է, որ ԵՄ-ի տվյալների պահպանման պատասխանատուներն անհանգստացած են այս նոր քաղաքականությամբ, և Ֆրանսիական CNIL գործակալությունը պարտավորվել էր ուսումնասիրություն կատարել:
CNIL-ն ասում է, որ իր նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ Google-ի նոր քաղաքականությունը չի համապատասխանում ԵՄ-ի պահանջներին:
Գործակալությունը նաև ասել է, որ Google-ի կողմից համացանցում տեղադրված բացատրությունն այն մասին, թե ինչպես է ընկերությունը պատրաստվում օգտագործել տվյալները, չափազանց խրթին է և դժվար հասկանալի՝ անգամ մասնագետների համար:

ԱՂԲՅՈՒՐԸ`1IN.AM
Комментариев нет:
Отправить комментарий