16 февр. 2012 г.

Գրեմմի» մրցանակաբաշխությունը նվիրվել է Ուիթնի Հյուսթոնի հիշատակին





«Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխությունը , որն անցկացվել է փետրվարի 12-ին Լոս Անջելես քաղաքում, նվիրել է երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի հիշատակին: Այս մասին հայտնում է Associated Press –ը` վկայակոչելով շոուի պրոդյուսեր Կեն Էհրլիչին (Ken Ehrlich):

Էհրլիչի խոսքերով՝ Հյուսթոնին է նվիրվել շոուի հատուկ մի մաս, որը վարել է երգչուհի Ջենիֆեր Հադսոնը: Նա 2009 թ. լավագույն R&B-ձայնասկավառակի համար ստացել է «Գրեմմի», որն այն ժամանակ նրան է հանձնել Հյուսթոնը:

Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է երեկ` փետրվարի 11-ին, Լոս Անջելես քաղաքում: Նա ժամանել էր այս քաղաք հենց «Գրեմմի» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: 

Երգչուհու մահվան մանրամասները դեռ վերջնականապես ճշտված չեն: Վերջին տարիներին երգչուհին շատ էր հիվանդանում, բուժվում էր թմրադեղերի և ալկոհոլի կախվածությունից: Վատառողջ լինելու պատճառով նա շատ համերգներ էր հետաձգում:

Ուիթնի Հյուսթոնը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ մրցանակներ ստացած երգչուհի: Նա ունի 6 «Գրեմմի» մրցանակ՝ 26 անվանակարգերում, որոնցից առաջինը ստացել է 1986 թ. «Saving All My Love For You» երգի համար: Վերջին անգամ Հյուսթոնը «Գրեմմի» մրցանակ ստացել է 1998 թ. «It's Not Right But It's Okay» երգի համար:


Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan