ԱՄՆ-ի սենատում այս օրերին քննարկվում են մեզ՝ ինտերնետ օգտագործողներիս համար չափազանց կարևոր օրինագիծ, որի ընդունման դեպքում ինտերնետը կիմաստազրկվի: Բանը կայանում է նրանում, որ SOPA (Stop Online Piracy Act - դադարեցրեք օնլայն ծովահենությունը) օրինագծի ընդունման դեպքում իշխանությունները իրավունք կունենան ինտերնետ պրովայդերներից պահանջել արգելափակել այն կայքերը, որոնք պարունակում են անօրինական բովանդակություն, հեղինակային իրավունքները խախտող ռեսուրսներ, կամ պարզապես այդպիսի ռեսուրսների վրա հասցեներ: Օրենքն առնչվում է ոչ միայն թվային բովանդակությանը, այլև ինտերնետով վաճառվող ցանկացած ապրանքին: SOPA-ից կարող են տուժել համարյա բոլոր հայտնի կայքերը (օր. Youtube-ը կամ Wikipedia-ն): Օրինագծի հաստատման դեպքում կդադարեն գործել նաև Torrent կայքերը: SOPA օրինագծի դեմ եմ արտահայտվել Facebook, Google, Twitter, Wikipedia, Mozilla, eBay, LinkedIn, Yahoo, GoDaddy և այլ ինտերնետ հսկաները:
Wikipedia կայքը այսօր փակվել է՝ իր բողոքն արտահայտելով այդ օրենքի դեմ: Օրինագծի դեմ է արտահայտվել նաև Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր ֆեյսբուքի էջում:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Комментариев нет:
Отправить комментарий