«Սեր… առանց սիրո» Ֆիլմի և սցենարի հեղինակ
«Սեր... առանց սիրո» -ն իր մեջ ներառում է բազմաբնույթ պատմություններ, որոնք իրենց էությամբ ուսուցողական են, թե ծխողների, թե ճանապարհային երթևեկության և թե հիգենայի կանոնների ու ինչու չէ նաև մռայլ հագնվողների դեմ: Բայց և ամենակարևոր պայմաններից է , որ վերջապես հայ հասարակությունը խոսի գրագետ հայերեն, ու չոգտագործի օտարազգի բառեր: Հուսով եմ, և թերևս վստահ եմ, որ ֆիլմը մեծ լսարան կհավաքի: Այդ պատճառով շատերը մեզ ասում էին «սա սերիալ սարգեք,մի 3 տարի կձգվի ու թույն փողեր կբերի» , բայց ես` որպես ֆիլմիհեղինակ, դեմ էի, ու որքան էլ շուտ եմ ազդեցության տակ ընկնում, միևնույնէ կարողացա պահել ու պահպանել այն, ինչպես որ կար: Այս ամենից բացի ֆիլմում կհանդիպեք դավաճանության, խաբեության, սիրո` ինչպես կրքոտ, այնպես էլ` խանդոտ: Ներառված են նաև սպորտային դրվագներ, ու մի շարք զավեշտալի պատմություններ: Իհարկե ոգևորում է գումարը, բայց ի սկզբանե նպատակս եղել է ոչ թե գումար վաստակելը, այլ ցանկացել եմ հոգուս ճիչը փոխանցել հայ հանդիսատեսին, հեռուստադիտողին այս ֆիլմի միջոցով: Միկյանք են ապրում, ինչու՞ չապրենք գեղեցիկ: Եվ վերջապես բոլոր ընթերցողներին մաղթում եմ «Սեր... սիրով լի»:
Комментариев нет:
Отправить комментарий