9 дек. 2011 г.

Ֆեյսբուքի նոր դիզայնը աստիճանաբար ակտիվանալու է բոլոր օգտատերերի մոտ



Ֆեյսբուք սոցիալական կայքը ս.թ. սեպտեմբերին F8 համաժողովում ներկայացրել էր իր նոր դիզայնը, որը այն ժամանակ ակտիվ էր միայն մշակողների համար: Սակայն մեծամասնությունը ժամանակից շուտ ակտիվացրել էին Timeline-ը որոշակի հնարքների միջոցով: Երեկվանից բազմաթիվ նամակներ եմ ստանում, ովքեր դժգոհում են այն փաստից, որ իրենց մոտ ավտոմատ ակտիվացել է նոր դիզայնը և ցանկանում են վերադառնալ հին ձևին: Պարզվում է ֆեյսբուքի նոր դիզայնը արդեն սկսել է ավտոմատ կերպով ակտիվանալ օգտատերերի մոտ: Այն սկզբում ակտիվացել է Նոր Զելանդիայում և շուտով հասանելի կլինի ֆեյսբուքի բոլոր օգտատերերի համար: Ի պատասխան ձեր նամակներին, տեղեկացնեմ, որ նոր դիզայնը ավտոմատ ակտիվանալուց հետո այլևս հնարավոր չի վերադարձնել հին ձևը:


Նոր Timeline-ի շնորհիվ հնարավոր է լուսանկարներ տեղադրել կամ գրել ստատուսներ անցյալ ժամանակով, պատի վրա տեսնել ֆեյսբուքի ողջ պատմությունը, ինչպես նաև կատարել մի շարք հետաքրքիր գործողություններ:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan