Այսօր Օրաժը հայտարարեց Հայաստանի երեք մեծ քաղաքներում ` Երևանում, Գյումրիում և Վանաձորում, մինչև 42 mb/s ներբեռնման արագություն ապահովող նորագույն 3G+ / HSPA տեխնոլոգիաների վրա հիմնված ցանցի թեստային գործարկման մասին: Հյուսիսային պողոտայում գտնվող Օրանժի գլխավոր խանութում այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեց գերարդիական այս տեխնոլոգիայի փորձարկումն իրական ցանցում: Թեստերի ժամանակ գրանցված առավելագույն արագությունն էր 39Մբ/վ, իսկ միջինում այն տատանվում էր 32mb/s-ի և 37mb/s-ի միջև:
Նոր` մինչև 42 mb/s ներբեռնման արագություն ապահովող ցանցը թույլ է տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով:
« Ֆրանս Տելեկոմ Խմբի աջակցությամբ Օրաժը կրկին նոր որակական չափանիշներ է սահմանում հայաստանյան շարժական ինտերնետի ոլորտում: Հպարտ ենք կիսել մեր այս նոր ձեռքբերումը մեր բաժանորդների և բոլոր նրանց հետ,ովքեր հետաքրքրվում են երկրի տեխնոլոգիական առաջընթացով: Այժմ Հայաստանը Օրանժի աշխարհագրության այն հազվագյուտ երկրների շարքում է,որոնք ներդնում են այս տեխնոլոգիան: Այս նոր արագությունները հասանելի կլինեն հայաստանյան սպառողին,երբ մենք լիովին ավարտենք տեխնիկական փորձարկման շրջանը», ասաց Օրանժի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Комментариев нет:
Отправить комментарий