Այս նյութը ցույց կտա , թե ինչպես ստեղնաշարի կոճակների սեղմումով տեղաշարժել մկնիկի կուրսորը : Նախ և առաջ ցույց տամ , թե որտեղ են այդ գործողության կարգավորումները , սեղմեք "Start" ,հետո "Control Panel" ,հետո "Accessibility Options" ,հետո սեղմեք "Mouse" պիտակը , կտեսնեք "Use MouseKeys" նշումը , որի ակտիվացման դեպքում կարող եք ստեղնաշարի աջ մասում գտնվող թվերի և որոշ այլ կոճակների օգնությամբ կառավարել մկնիը , այդ կոճակների մասին ավելի մանրամասն կասեմ մի քանի տող հետո :
Հիմա սեղմեք "Settings" կոճակը , կբացվի "Settings for MouseKeys" անունով պատուհան , "Keybord shortcut" բաժնում ներկայացվում է ֆունկցիայի գործարկման կարճ ձևը ` left ALT + left SHIFT + NUM LOCK կոմբինացիան , նաև կտեսնեք այդ կոմբինացիան ակտիվացնող համապատասխան նշումը ` "Use shortcut" անունով : "Pointer speed" բաժնում կտեսնեք երկու ինդիկատորնմեր , "Top speed" - սահմանում է կուրսորի շարժման առավելագույ արագության չափը , իսկ "Acceleration"-ը սահմանում է շարժման արագացման չափը , իսկ այդ ինդիկատորների տակի նշումը ակտիվացնելիս , այդ շարժման ժամանակ եթե սեղմեք Ctrl , ապա շարժումը միանգամից ահագին կարագանա , իսկ եթե սեղմեք Shift , ապա կդանդաղի : Ներքևում ընտրում եք թե երբ պետք է գործի այդ ֆունկցիան , այն ժամանակ երբ "Num Lock"-ը միացված է , թե անջատված : Իսկ "Show MouseKey status on screen" էկրանի ներքևի աջ մասում ցույց է տալիս կատարվող գործողությունների վիճակը : Ահա այ հիմա կիմանաք , թե ստեղնաշարի աջ մասում գտնվող որ կոճակն ինչ է անում : 8 = կուրսորը տանում է վերև 2 = կուրսորը տանում է ներքև 4 = կուրսորը տանում է ձախ 6 = կուրսորը տանում է աջ 7 = ձախ ու վերև 9 = աջ ու վերև 1 = ձախ ու ներքև 3 = աջ ու ներքև / = ակտիվացնում է մկնիկի ձախ կոճակը * = ակտիվացնում է մկնիկի աջ և ձախ կոճակները միաժամանակ - = ակտիվացնում է մկնիկի աջ կոճակը 5 = կատարում է ակտիվ կոճակի սեղմում + = կատարում է ակտիվ կոճակի կրկնակի սեղմում 0 = սեղմած պահում է ակտիվ կոճակը . = վերջացնում է սեղմումը |
24 окт. 2011 г.
Ինչպե՞ս ստեղնաշարի օգնությամբ կառավարել մկնիկը
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий