22 окт. 2011 г.


Կարվալյուն երկարաձգել է Ռեալի հետ պայմանագիրը մինչև 2013թ.



«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն հայտնել է, որ ակումբը երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Ռիկարդու Կարվալյուի հետ մինչև 2013թ. հունիսի 30-ը։
«Կարվալյուն «Ռեալի» հետ երկու տարվա պայմանագիր է կնքել մեկ տարի երկարաձգման իրավունքով,  – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։ – Իսկ ինչ վերաբերում է նրա մարզավիճակին, ապա նա դեռևս ցավեր ունի, երբ վարժություներ է անում։ Դրա համար մենք ռիսկի չենք  դիմելու։ Նա կարող էր դաշտ դուրս գալ, ուշադրություն չդարձնելով ցավին, սակայն դրա անհրաժեշտությունը չկար»։
Ավելի վաղ հայտնվում էր, որ պորտուգալացի պաշտպանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Միլան» կամ «Ֆեներբախչե»։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan