13 мар. 2012 г.

Անեկդոտներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին



 Մաթեմատիկոսին հարցնում են: 
-Ինչպես ես պատկերացնում քառաչափ տարածությունը:
-Ես պատկերացնում եմ n չափանի տարածությունը, հետո n-ի փոխարեն տեղադրում եմ 4:



Եկեք խմենք այն բանի կենացը, որ մեզ հանդիպած մոդելները չլինեն միայն մաթեմատիկական:


 'Մաթեմատիկական անալիզից'. եթե մտքերը զուգամիտում են, ապա սահմանափակ են: 



Մաթեմատիկոսը վիճակախաղ է կազմակերպում և հաղթողի համար որպես մրցանակ խոստանում է անվերջ քանակի փող:
Մի քանի օրից հաղթող մասնակիցը գալիս է և պահանջում իր մրցանակը:Մաթեմատիկոսը բացատրում է պարգևատրության կարգը. "1-դոլլար հիմա ,1/2 դոլլար մեկ շաբաթից ,1/3 դոլլար 2 շաբաթից..."


 Խանութ են մտնում անվերջ քանակի մաթեմատիկներ: Առաջինը խնդրում է 1 կգ. կարտոֆիլ ,երկրորդը` 1/2 կգ. , երրորդը` 1/4: "Բավական է, հասկացա " զայրացած բղավում է վաճառողը և տալիս նրանց 2 կգ. կարտոֆիլ:


Մի մաթեմատիկոսը մյուսին.
- Մի թիվ ասա:
- Ենթադրենք π-ի e աստիճան:
- Իսկ ես պահել էի e-ի π աստիճան: Ես հաղթեցի, որովհետև իմ թիվը ավելի մեծ է:


Մաթեմատիկոսին հարցնում են.
- Ինչպե՞ս թեյ կպատրաստեք, եթե ունեք դատարկ թեյնիկ, ծորակ և գազօջախ:
- Գազօջախը կմիացնեմ, թեյնիկում ծորակից ջուր կլցնեմ և կդնեմ գազօջախին:
-Իսկ ինչպե՞ս թեյ կպատրաստեք, եթե ունեք ջրով լիքը թեյնիկ և միացված գազօջախ:
-Թեյնիկի ջուրը կթափեմ, գազօջախը կանջատեմ և խնդիրը կբերեմ նախորդ խնդրին:


Մաթեմատիկոսը ընկերոջը.
- Չգիտե՞ս, որ ծխելը կրճատում է կյանքը 20 տարով:
- Էդ ո՞նց:
- Հիմա քանի՞ տարեկան ես:
- 40
- Որ չծխեյիր կլինեիր 60:


Ծնողական ժողովի ժամանակ մաթեմատիկայի ուսուցիչը բողոքում է ծնողներն նրանց երեխաներից:
-Ձեր երեխաները շատ հիմար են: Այսօր ես նրանց բացատրում էի նոր թեմա: Մեկ անգամ բացատրեցի նրանք չհասկացան, երկրորդ անգամ բացատրեցի դարձյալ չհասկացան:Երրորդ անգամ բացատրելիս ես հասկացա, բայց նրանք չհասկացան:


Ճարտարագետը , ֆիզիկոսը և մաթեմատիկոսը գնացքով անցնում են Շոտլանդյայով: Հանկարծ նրանք տեսնում են դաշտում արածող սև ոչխար:
Ճարտարագետը– Շոտլանդական ոչխարները սև են:
Ֆիզիկոսը - Ես կասեյի Շոտլանդական որոշ ոչխարներ սև են:
Մաթեմատիկոս - Այն ինչ մենք գիտենք, դա այն է, որ շոտլանդյայում կա գոնէ մեկ ոչխար և նրա մի կողմը սև է:


Ինչպես հայտնի է
Գիտելիքը=ուժ,
Ժամանակը=փող:
Բացի այդ, ամեն մի դպրոցական գիտի, որ
Աշխատանք/ժամանակ=ուժ*արագություն:
Ժամանակը փոխարինելով փողով, իսկ ուժը գիտելիքով` կստանանք.
Աշխատանք/փող=գիտելիք*արագություն:
Ձևափոխելով վերջինը` կունենանք.
Աշխատանք/(գիտելիք*արագություն)= փող:
Վերջին հավասարությունը ցույց է տալիս, որ փողը հակադարձ համեմատական է գիտելիքին ու արագությանը:
Հետևություն. Նույն աշխատանքի համար հիմար ու անբան մարդը ավելի շատ փող է ստանում, քան ավելի խելացին ու արագագործը:


Խանութ են մտնում անվերջ քանակով մաթեմատիկոսներ:Առաջինը պահանջում է 1 կգ կարտոֆիլ, երկրորդը` կես կգ, երրորդը մեկ քարորդ ...:
Վաճառողը հասկանում է և կշռում է 2 կգ կարտոֆիլ:


Մաթեմատիկոսն ու ֆիզիկոսը անտառում արջի են հանդիպում, որը հարձակվում է նրանց վրա:
Համեմատելով արջի և իմ արագությունը` ես անիմաստ եմ համարում փախչելը,ասում է մաթեմատիկոսը և մնում տեղում կանգնած:
Համեմատելով արջի ստամոքսի ծավալը մարդու ծավալի հետ` ես հասկանում եմ, որ մեկ մարդը արջին բավական է, վազելով գոռում է ֆիզիկոսը:


Թեորեմա. Բոլոր ձիերը միևնույն գույնի են:
Ապացուցենք մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդով:
1) Երբ n=1, այսինքն, ունենք 1 ձիուց բաղկացած բազմություն, ակնհայտ է որ պնդումը ճիշտ է:
2) Ենթադրենք պնդումը ճիշտ է k ձիերից կազմված բազմության համար:
3) Վերցնենք K+1 ձիերից կազմված բազմություն: Մեկ ձի հեռացնենք բազմությունից, կմնան k հատ ձիեր, որոնք ըստ ենթադրության միևնույն գույնի են:Այդ ձին վերադարձնենք բազմոըթյուն և հեռացնենք մեկ այլ ձի, կունենանք k ձիերից բաղկացած բազմություն, որոնք ըստ ենթադրության միևնույն գույնի են:
Թեորեման ապացուցված է:


Ինչպես հայտնի է, եթե երիտասարդը չունի փող և ազատ ժամանակ, ապա նա կանանց պետք չէ:
կին= փող x ժամանակ
Քանի որ ժամանակը փողէ
կին= փող x փող (1)
Հայտնի է, որ փողը չարի արմատն է ("деньги - корень зла")
փող=√չարիք (2)
(2)-ը տեղադրելով (1)- ում կունենանք` կին=√չարիք ∙√չարիք= չարիք


Ուսուցիչ.
- Դեկարդյան կոորդինատային համակարգում........:
Աշակերտ.
- Էդ Դեկարդյանը հայ ա?:


Տղան` աղջկան.
-Սիրելիս, դու այնքան կոմպակտ ես:
-Այդ, ինչպես,-հարցնում է աղջիկը:
-Դե, փակ ես ու սահմանափակ:


Ուսանողուհին քննության ժամանակ պնդում է, որ ln0=e: Բնականաբար դասախոսը դա սխալ է համարում:
-Ի՞նչ եք Դուք անընդհատ ինձ շեղում, փորձում խճճել:
Հանում է հաշվիչը, սեղմում 0-ն, ապա ln, և էկրանին գրվում է E:


-Տես ինչ զվարճալի է. երկու զույգ թվերի գումարը զույգ է, երկու կենտ թվերի գումարը նույնպես զույգ է:
-Բա կենտ թվերը ո՞նց չեն վերացել:


Տնտեսագետ ուսանողը հարցնում է մաթմատիկոս ուսանողին:
-Դու ընկերուհի ունե՞ս:
-Անձամբ ես չունեմ, բայց ինձ բավական է, որ ես գիտեմ թե որտեղ կարող եմ նրան գտնել:


Մաթեմատիկայի ուսուցիչը բարկանում է աշակերտի վրա.
-Խելոք մնա թե չէ կածանցեմ:
Աշակերտը պատասխանում է.
-Ինչ անենք, միևնույնն է ես ex-ն եմ:


-Ի՞նչ ես աշխատում:
-Մաթեմատիկոս եմ:
-Ուսուցի՞չ ես:
-Չէ, ուղղակի խնդիրներ եմ լուծում:
-Հա, կրկնուսույց ես:
-Չէ, ես իմ խնդիրներն եմ լուծում:
-Դե, մեր խնդիրները բոլորս էլ ինչ-որ ձևով լուծում ենք:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan