Anonymous միջազգային հաքերական խումբը հրապարակել է Symantec ընկերության թողարկման հանրահայտ Norton AntiVirus հակավիրուսային ծրագրի ելքային կոդը` կիբեռհարձակման ենթարկելով աշխարհում խոշորագույն Symantec հակավիրուսային ընկերությանը: Հաքերները ազատ մուտքով հրապարակել են 1,07 գիգաբայթանոց արխիվը` Symantec Norton AntiVirus 2006 All Platform Source Code անվանմամբ: Ըստ BusinessInsider գործակալության տվյալների` նրանում պարունակվում են Norton Antivirus-ի 2006 թվականի տարբերակի ելքային գաղտնագրերը անհատական և կազմակերպությունների փաթեթների օգտագործողների համար և նրանց հետ կապված մի շարք նյութեր: Symantec-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունը տեղյակ է հաքերների հայտարարության մասին: Այդ գաղտնագիրը հին է համարվում, այդ պատճառով էլ Symantec-ի օգտագործողներին այն չի սպառնում, նշել են ընկերությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Комментариев нет:
Отправить комментарий