Անվճար Nokia բջջային հեռախոսների հայաֆիկացում
Այս հոդվածով կբացատրեմ, թե ինչպես հայաֆիկացնել Nokia բջջային հեռախոսների որոշ մոդելներ։
Դրա համար նախապատրաստենք մեզ հարկավոր ֆայլերը։
1)Driver-ներ, J.A.F. ծրագրը. x86 կամ x64
2)Մինիմում 50% լիցքավորված մարդկոց
3)Windows օպերացիոն համակարգով համակարգիչ
Ամբողջությամբ հայաֆիկացնել հնարավոր է հետևյալ մոդելները․ 2700, 2710, 2730, 3710, 3720, 5130, 5220, 6303, 6700, 7020։
J.A.F. ծրագիրը տեղադրելուց հետո անջատում ենք բջջայինը և USB-ով միացնում համակարգչին։ Կարճ սեղմում ենք հեռախոսը միացնելու կոճակը, որպեսզի համակարգիչը նրան ճանաչի։ Այնուհետև միացնելով J.A.F. ծրագիրը մուտք ենք գործում bb5 պատուհանը։ Նշում ենք Manual Flash, Dead USB, Factory Set և Normal Mode վանդակները։ Նախապես պատրաստած հայաֆիկացված ծրագրային ապահովման ֆայլլերը տեղափոխելով դեպի ծրագրի պատուհանը ընտրում ենք համապատասխան տեսակը (.mcusw – MCU, .ppm_xx – PPM, .image_xxx_yyy – CNT),ապա սեղմում ենք FLASH կոճակը,ու հարցին պատասխանում ենք YES։ Searching for phone, press power button հաղորդագրությունը տեսնելուց հետո կարճ սեղմում ենք հեռախոսի միացնելու կոճակը և ծրագրի տեղադրումը հեռախոս սկսվում է։

Ներբեռնել հայաֆիկացված ծրագրային ֆայլերը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ոչ մի դեպքում ծրագրի տեղադրման ժամանակ բջջայինը համակարգչից չանջատեք։
Ավել տեղեկություն ստանալու համար այցելեք ընկերոջս կայք՝ Հայատառն ամենուր

Հարցերը թողեք մեկնաբանություններում
Комментариев нет:
Отправить комментарий