20 окт. 2011 г.

Նույն մարդը կանխագուշակում է աշխարհի վերջի ամսաթիվը արդեն երրորդ անգամ



Բլոգում մի անգամ արդեն անդրադարձել եմ ամերիկացի 89-ամյա սուտի քարոզիչ Հարոլդ Քեմփինգին: Ծերունին տարիներ առաջ հայտարարել էր, որ աշխարհի վերջը լինելու է 1994թ. սեպտեմբերի 15-ին: Սակայն դա իհարկե տեղի չունեցավ և մեր հերոսը հայտարարեց, որ դա անպայման տեղի կունենա 2011թ. մայիսի 21-ին: Սակայն եթե դուք այսօր կարդում եք այս բլոգը, նշանակում է, որ աշխարհը դեռ չի կործանվել :) Ծերունին այս ամենից հետո չդադարեց խաբել մարդկությանը և հիմա էլ հայտարարում է, որ աշխարհի վերջը լինելու է ս.թ. մայիսի 21-ին: Երբ մայիսի 21-ն էլ առանց աշխարհի վերջի անցավ-գնաց, Քեմփինգը պարզաբանեց, որ իրականում լինելու է երկու վերջ` «հոգեւոր» եւ «ֆիզիկական»: Նա պնդում է, որ, այնուամենայնիվ, մայիսի 21-ին տեղի է ունեցել «հոգևոր ոչնչացումը», իսկ ահա հոկտեմբերի 21-ին լինելու է աշխարհի «ֆիզիկական» վախճանը: Ինչքան զարմանալի են մարդիկ, որ հավատում են 89-ամյա մի ծերունու անկապ հաշվարկների և պատրաստվում աշխարհի վերջին: Այստեղ է երևում, թե մարդիկ ինչպես են մտածում և ինչով են մտածում:

Մի հավատացեք հիմարությունների և ապրեք Ձեր կյանքը Աստծուն հաճելի կյանքով, իսկ թե երբ կլինի աշխարհի վերջը, դա արդեն Աստված գիտի:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan