15 окт. 2011 г.

Օդնոկլասնիկով աղջիկ կպցնելը՝ նոր սպորտաձև


odnoklassniki.ruՀՀ Մշակույթի և Սպորտի նախարարությունների աննախադեպ բարձր հովանու ներքո, Հայաստանում կկայանա նոր սպորտաձևի առաջին բաց առաջնությունը: Նոր սպորտաձևը կոչվում է ‘օդնոլկասնիկով աղջիկակպցնում’ և արդեն հասցրել է դառնալ հայ երիտասարդների ամենասիրվածը: Կանոնները շատ պարզ են՝ երիտասարդները պետք է մտնեն www.odnoklassniki.ru կայքը և փորձեն առավելագույնս շուտ ծանոթանալ հայ աղջկա հետ, քանի որ ռուս աղջկա հետ ծանոթանալու տարբերակները վաղուց դրված են հայ տղայի գենետիկ կոդում: Աղջկա կողմից պատասխան ուղարկված յուրաքանչյուր սմայլիկ գնահատվում է 1 միավորով, պաչիկ 3 միավոր, եթե աղջիկը մարզիկի նկարը գնահատում է 5+, ապա մարզիկը ստանում է 5 միավոր, եթե աղջիկը համաձայնվում է մարզիկի հետ հանդիպել սրճարանում, ապա մարզիկը ստանում է 100 միավոր, իսկ եթե գործը ավարտվում է սեքսով, ապա դատավորները մարզիկին շնորհում են 500 միավոր և վերցնում են այդ աղջկա հեռախոսահամարը:
«iPhone-ը աղջիկների մագնիս է» – պնդում է Simpo $$$ Karenchik
Simpo $$$ Karenchik անունով հանդես եկող մարզիկը մեզ հետ կիսվեց իր մարտավարության նրբություններով: «Ես շեշտը դրել եմ իմ նկարների վրա, սաղ նկարներումս երևում ա, որ ես iPhone եմ բռնում: Իսկ մրցույթի օրը կավելացնեմ մի նկար, որտեղ ես iPhone եմ բռնում ու սիպտակ դորջարի ռույլին եմ» – ասաց Simpo $$$ Karenchik-ը: Մեկ այլ մարզիկ Hopar մականունով նշեց, որ իր նկարից լավը չկա, քանի, որ նկարում նա նստած է ճոխ սեղանի շուրջ քաղաքական գործիչներ Առնոլդ Շվարցենեգերի և Գագիկ Ծառուկյանի կողքին: «Ձյաձ ջան, էտի դե ֆոտոշոպա, բայց նանարներին շատա դուր գալիս» – կիսվեց մեզ հետ Hopar-ը:
Սակայն ոչ բոլոր մարզիկներն են շեշտը դնում նկարների վրա, ինչպես օրինակTXUR TXA 007 մականունով մարզիկը: «Ստեղ կարևորը կարանաս աղջկան խոսացնես, մտնես նրա հոգին ու փոթորիկ անես: Շատ եմ օգտագործում Շեքսպիրի սոնետները, իհարկե աղջիկներին ասում եմ, որ ես եմ գրել» – ասաց ԵՊՀ ուսանողը և ավելացրեց «Շատ կորևոր ա, թե ոնց խոսակցությունը կբացես: Օրինակ ես գրում եմ աղջկան «բա քեզ չե՞ն փնտրում», նա հարցնում ա «ո՞րտեղ» ու ըտեղ ես գրում եմ «երկնքում, չէ որ դու հրեշտակ ես» ու էդ պահից աղջիկը իմն ա»: Վերջապես 2Pac xXx մականունով մարզիկը խոստովանեց, որ նա կենտրոնանում է տգեղ, գեր և չափազանց մազոտ աղջիկների վրա: «Իչքան աղջիկը գեշ, ենքան հեշտա կպնում» – նկատեց մարզիկը և հույս հայտնեց, որ գեշ աղջիկները Երևանից անպակաս կլինեն:
Մինչ մարզիկները պատրաստվում են առաջնությանը Bee Line ընկերությունը նախատեսում է րոպեավճար մտցնել www.odnoklassniki.ru կայքը այցելելու համար: Ընկերության ներկայացուցիչը մերժեց, որ այդ քայլը արվելու է հայ սպառողին ևս մի նոր ձևով փողազերցելու համար և հիմնավորեց, որ դա պայմանավորված է միջազգային շուկայի ժամանակակից տենդենցներով, ինտերնետի սերվերներով, HTTP port-երով և այլ մոգոնված պատճառներով:
Միջնակարգ կրթությամբ կանանց ասոցիացիան ողջունեց նախաձեռնությունը, քանի որ այն առավելագույնս կնպաստի ծննդաբերության աճին:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan